Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը Լուցկում գերմանականը «Kromberg & Schubert» գործարան հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Հրամանատարության կողմից սեռական ոտնձգություններից ու ծեծից բողոքած ուկրաինուհի դրոնների օպերատորը զոհվել է առաջնագծում Ինչու ապշած ես, Լուլո՛ւ․ ԶԱՐՄԱՆՔ Ռուսական ուժերը լիովին գրավել են Խարկովի արեւելքի վելիկոբուռլուկյան մեծ կաթսան Կարապետյանը համախմբելու փոխարեն պառակտում է ընդդիմությանը Զելենսկու մերձավոր շրջապատը ցանկանում է նրան հեռացնել պաշտոնից. Ռադայի պատգամավոր «Բոլորին դեմ եմ»-ի Կյուրեղյանը Կարապետյանի ճիշտ ու սխալին արձագանքելուն էլ է դեմ

«Հրապարակ»․ Ադրբեջանը Փաշինյանին վերջնաժամկետ է տվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։

Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ նկարագրում էր, թե ինչպես։ Իսկ նախօրեի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում արդարադատության նախարար Գալյանը ներկայացրել է նոր սահմանադրության նախագծին առնչվող հարցեր, չնայած սահմանադրական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում էր, որ անհիշելի ժամանակներից իրենք նիստեր չեն հրավիրել, եւ սահմանադրության տեքստն էլ պատրաստ չէ։

Իշխանական կուլիսներում երեկվանից քննարկում են այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը եւ առաջին հերթին վերացնել նախապայման հանդիսացող խոչընդոտը՝ հին սահմանադրությունը, ու ընդունել նոր սահմանադրություն, որ ստորագրման գործընթացն առաջ ընթանա։ Հիմա այս ուղիղ եթերով եւ մյուս քայլերով իշխանությունը դա է նախապատրաստում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ