«Հրապարակ»․ Ադրբեջանը Փաշինյանին վերջնաժամկետ է տվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը «Ժողովուրդ». ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը Մի «пропускать» սաղ թիմնա պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է «Փաստ». Ինչպես քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» «Հրապարակ». Ինչու են «Ուժեղները» հրաժարվել գաղտնիության «դոստուպից» Չի կարող այս գաղափարը կյանքի կոչվել. Մասնագետը Երևանի մոտ մարզային մեքենաների կայանման առաջարկի մասին «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը՝ ՌԴ-ի «սև ցուցակում» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է

Քաղաքային իշխանության մոտ տեղային շովինիզմ է արթնացել. Ավագանու անդամը Երեւան մտնող մեքենաների արգելքի մասին

Հանդիպում

Երևան մտնող ավտոմեքենաների ուղևորները ստիպված կլինեն մեքենաները թողնել հատուկ կայանատեղիներում և քաղաքի ներսում երթևեկությունը շարունակել հանրային տրանսպորտով։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այս մասին հայտարարել է Factor TV-ի հետ զրույցում։ Նախկինում նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը նախաձեռնությունն անիրատեսական է համարում՝ ընդգծելով, որ Երևանում դեռևս չկա ուղևորահոսքը սպասարկելու համար անհրաժեշտ տրանսպորտային համակարգը։

- Մենք ունենք շատ մեքենաներ, որոնց սեփականատերերը Երևանում են բնակվում, սակայն մեքենաները գրանցված են մարզերում։ Այստեղ ևս խնդիր կա։ Մարդիկ կան, որոնք ամեն օր գնում-գալիս են։ Սակայն ամենակարևոր խնդիրն այն է, որ Երևան քաղաքն այսօր չունի տրանսպորտային այն համակարգը, որը կկարողանա սպասարկել այդ հոսքը։ Եղած հոսքը տրանսպորտը չի կարողանում բավարարել։ Սա շատ տարրական բան է, որը պետք է որ հասկանային։ Սակայն երեկվա նիստին հասկացա, որ մարդիկ տեքստ չեն հասկանում:

Ի՞նչ է լինելու, երբ մարզային ավտոբուսը չմտնի Երևան։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը գիտի՞, որ բնակարանների վարձերի գների պատճառով այսօր մարզերից եկող ուսանողները ամեն օր գնում-գալիս են, ճանապարհի վրա 4-5 ժամ են անցկացնում։ Ուզո՞ւմ են էլ ավելի բարդացնել այդ մարդկանց վիճակը ։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանության մոտ տեղային շովինիզմ է արթնացել։ Ժամանակին իրենք մարզերից եկել, տեղավորվել են, լավ պաշտոնների են հասել։ Հիմա ասում են՝ մենք եկել ենք, մեր բարեկամներին տեղավորել ենք, դուք մի՛ եկեք: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ