«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը՝ ՌԴ-ի «սև ցուցակում» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Փաստ». Ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով Քաղաքային իշխանության մոտ տեղային շովինիզմ է արթնացել. Ավագանու անդամը Երեւան մտնող մեքենաների արգելքի մասին Աշխարհի խոշորագույն՝ սաուդյան Saudi Aramco-ի նավթային ընկերության գլխավոր գրասենյակն այրվում է Որքան մոտենում են ԱՄՆ ընտրությունները, այնքան ինտենսիվ կլինի Ուկրաինայում էսկալացիան Իրանում կարող են ռուսական ռազմաբազաներ հայտնվել Արցախյան 1-ին պատերազմից մինչեւ 44-օրյա պատերազմ զենք ստացել ենք ռուսական 102-րդ ռազմաբազայից․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Նարեկ Գրիգորյանը` ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կատարի էմիրը կոչ արեց պատրաստվել Մերձավոր Արևելքում ամենավատ սցենարներին

Իրանում կարող են ռուսական ռազմաբազաներ հայտնվել

Միջազգային

ԻՊՀԿ-ին մոտ կանգնած իրանական տեղեկացված փոորձագիտական աղբյուրը գրում է.

«Այսօր, երբ մենք բախվում ենք լուրջ սպառնալիքների, երբ մեր դեմ իրականացվում են հարձակողական ռազմական, հետախուզական և անվտանգության գործողություններ, մենք պետք է կնքենք համապարփակ փոխադարձ անվտանգության պայմանագիր Ռուսաստանի հետ։

Ես այս առաջարկը համարում եմ լիովին տրամաբանական։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74103 

Ռուսաստանը պետք է կարողանա օգտագործել Իրանում յոթ համատեղ ռազմական բազաներ։ Դրանք պետք է լինեն իրանա-ռուսական ռազմական բազաներ երկրի յոթ ռազմավարական կարևոր կետերում։

Նմանատիպ մոդել արդեն իսկ ներդրվել է Բելառուսում։ Բելառուսը համագործակցում է Ռուսաստանի հետ, և Ռուսաստանը նույնիսկ միջուկային զենք է տեղակայել այնտեղ։

Այս յոթ բազաներում Ռուսաստանը կարող է տեղակայել ՀՕՊ միջոցներ, ռազմական ավիացիա, ցամաքային լոգիստիկ ենթակառուցվածքներ, ինչպես նաև հսկողության և հետախուզության համակարգեր։

Այս դաշինքի շրջանակներում պետք է ստեղծվի համատեղ ՀՕՊ և օդային տարածքի պաշտպանության համակարգ։

Այլ կերպ ասած, Ռուսաստանը պետք է օգնի ապահովել Իրանի երկնքի անվտանգությունը ՀՕՊ ոլորտում։

Սա չափազանց կարևոր է և կստեղծի հզոր զսպող ներուժ։ Նման քայլը կարող է կա´մ լիովին վերացնել մեկ այլ հարձակման հնարավորությունը կա´մ զգալիորեն նվազեցնել այն։

Այս հարցը կարող է քննարկվել, բանակցվել և համաձայնեցվել։ Նույնիսկ նման համաձայնագրի նախնական նախագիծը կարող է զսպող ազդեցություն ունենալ։

Հատկապես, եթե մենք թույլ տանք Ռուսաստանին օգտագործել այս համատեղ բազաները։

Մենք արդեն նմանատիպ փորձ ունեցել ենք ISIS-ի դեմ պատերազմի ժամանակ։ Ռուսական ռազմական ինքնաթիռները ժամանել են Համադանի Նոջեհ ավիաբազա և տեղակայվել այնտեղ։

Սա հսկայական նշանակություն ուներ։

Եթե այդպիսի ներկայությունն այն ժամանակ մշտական ​​դառնար, ռուսական ավիացիոն էսկադրիլիան կարող էր մնալ Համադանում և շարունակել իր առաքելությունները։

Սա զգալիորեն կամրապնդեր մեր անվտանգությունը։

Բայց ո՞վ էր այդ ժամանակ դեմ այս նախագծին։ Ո՞վ էր տագնապ բարձրացրել, ստեղծեց խոչընդոտներ և սրեց իրավիճակը։

Նույն արևմտամետ ուժերը։

Նրանք էին, ովքեր սկսեցին դժգոհել ռուսական զորքերի ներկայությունից և հարցնել, թե ինչու էին նրանք եկել Իրան։

Այսօր մենք պետք է մտնենք նմանատիպ պաշտպանական դաշինքի մեջ, քանի որ մեր դեմ սպառնալիքները ստացել են բոլորովին նոր բնույթ։

Իմ խոսքերի համար կա կոնկրետ հիմք։ Կգա ժամանակը, և լրատվամիջոցները կհաղորդեն դրա մասին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ