Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր

Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան

Ներքաղաքական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ նույն ինքը Լուլուն, սրտնեղած գրառում է կատարել սոցցանցում, որ ՌԴ-ում իր մուտքն արգելված է։ «Նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։ Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ», - գրել է պատգամավորն ու նշել, թե «տարօրինակ եւ մտահոգիչ» իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

Բայց, չգիտես ինչու, Բադալյանի համար բոլորովին տարօրինակ չէր, երբ արգելում էին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան, այն ժամանակ նրա անգամ ծպտունը չլսվեց։

«Մազալու բան է, հայերի բարեկամ Զատուլինը չի կարողանում Հայաստան գալ, հայերի թշնամի Լուսինեն Հայաստանից չի կարողանում դուրս գալ, լրիվ տակնուվրա է եղել իրականությունը», - Լուլույի գրառմանն ի պատասխան՝ հեգնել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Ինչեւէ, ապշած պատգամավորին հիշեցնենք իր իսկ հայտարարությունները Ռուսաստանի հասցեին, որոնցից հետո՝ լրիվ տրամաբանական է դառնում, թե ինչու իր մուտքն արգելվեց։ Օրինակ, նա նշել, թե ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է, սպառնալիք է պետության անվտանգությանը։ Իր հարցազրույցներից մեկում էլ Բադալյանը շեշտել էր, թե ռուսական կողմից հնչող տարբեր հայտարարություններում շանտաժ է նկատվում։ Իսկ ի պատասխան Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական ճնշումների (մասնավորապես՝ գազի գնի բարձրացման) մասին հարցին, Բադալյանը հավաստիացրել է․ «Եթե Աստված մի արասցե նման սցենար դառնա իրականություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, վստահ եղեք, որ դրանից շատ չի տուժի, այսինքն՝ իր մաշկի վրա այդ փոփոխությունը չի զգա, եւ հետեւաբար որեւէ մտահոգվելու կամ անհանգստանալու բան չկա»։ Մինչդեռ, արի ու տես, որ Լուլուն այսօր արդեն մտահոգված է․․․

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ