Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու նիստին օրակարգային 20-25 հարց, որոնք վերաբերում են տասնյակ միլիոնավոր դալարների շարժին, շինթույլտվություններին, դառնում են չզեկուցվող։ Այս մասին բարձրաձայնում է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՊԵԴՐՈ ԶԱՐՈԿՅԱՆԸ։ Ընդ որում՝ նա շեշտում է, որ աշխատանքային նման պրակտիկա մտցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի օրոք։
— Նույնիսկ ամենակոռումպացված քաղաքապետերի ժամանակ, այդ հարցերը քննարկվող էին։ Ո՞րն է տրամաբանությունը, ինչպե՞ս են որոշում՝ որ հարցը զեկուցվող լինի, որը՝ ոչ, թե՞ մեզ ընդհանրապես էշի տեղ են դրել։ Գալիս ենք նիստերի, որ ոչ մի հարց չքննարկենք ու գնանք տուն։ Արդյոք քաղաքապետարանը չի վերածվում ավտորիտարիզմի։