Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն

Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

 

13:10+

 

ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ

(ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 1,320,000-ԻՑ 2,080,000 ԴՐԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ավինյանի աշխատավարձը բարձրացնելիս առաջնորդվել են` «փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը» խոսույթի սկզբունքին համապատասխան ։

 **

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ԱԺ-ՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ` ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էդ Նիկոլի հարցերը լուծիք պրծա՞ք, հիմա էլ Իրանի հարցերն ե՞ք լուծում։

 **

ՏԵՍԱԿԵՏ

(ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ  ՇՈՒՐՋ 1600 ՆՈՐ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ. ԿԱԼԼԱՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ռազմական փորձագետների` որքան էլ կալլասները փորձեն Ռուսաստանին ճնշելու մաստեր կլասներ ցույց տան, մեկ ա, նրանց երգը երգված է։

 **

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

(ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՀՀ-Ն ԵՐԿՐՈՐԴ ՈՒԿՐԱԻՆԱ ՉԻ ԴԱՌՆԱ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ միջազգային փորձագետների` Նիկոլը ճիշտ է, Հայաստանը երկրորդ Ուկրաինա չի դառնա, բայց առաջին Հայաստան կդառնա։

**

ՈՒՆՔԸ ՇԻՆԵԼՈՒ ՏԵՂԸ, ԱՉՔՆ ԷԼ ԵՆ ՀԱՆՈՒՄ

(ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԴԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Երեւանի քաղաքապետը կարող է Շինարարների փողոցում շինելու փոխարեն` քանդի։

**

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԳՈՂԱԿԱՆՈՎ ԻՐ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ ՃԻՇՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Ճիշտ» ընդդիմությունը հիվանդանում է, տնային կալանքի է ենթարկվում, բայց չի մահանում։

**

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

Ամենալավ «Մեր ձեւով»-ը Նիկոլի ձեւն է։

**

ՄԱՈՒԳԼԻՆ` ՆՈՐ ՁԵՎՈՎ

(ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Мы с тобой одной крови — ты и я».

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ