Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան

Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

17-րդ դարի նշանավոր փիլիսոփաներ ֆրանսիացի գրող, բարոյախոս, դուքս եւ հուշագիր Ֆրանսուա դը Լարոշֆուկոն եւ անգլիացի պատմաբան, քաղաքական գործիչ եւ էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը հաստատ գերեզմանում շուռ կգային, եթե լսեին ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ փիլիսոփայական մտքերը՝ պատմության մասին։ «Պատմություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնիսկ ինչ-որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա», - այս խոսքերի հեղինակը Փաշինյանն է։ Ի՞նչ ասես, ուզում է խոհափիլիսոփայական միտք արտահայտել, բայց ստացվում է ինչպես միշտ՝ կատարյալ աբսուրդ։ Երեւի, եթե չասենք՝ թերուս, ապա համալսարանն այդպես էլ չավարտելու, փիլիսոփայություն ու տրամաբանություն առարկաները չանցնելու հետեւանքն է։ «Ըստ երեւույթին, շատ շուտով, դպրոցներում պատմության փոխարեն՝ կդասավանդեն ապագա։ Օրինակ, Հայոց պատմությունը դարձրին Հայաստանի պատմություն։ Հաջորդիվ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա։ Խնդիրն այն է, որ, եթե պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա, այլ ոչ թե տեղի է ունեցել, ապա ապագան էլ թերեւս տեղի ունեցածն է։ Հետեւաբար, պատմություն առարկան կվերանվանվի՝ ապագայի․․․ Այդպիսով, պետք է տեղի ունենա մեծ խմբագրում», - արձանագրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Աբսուրդի ժանրում իշխանությանն ամենեւին չի զիջում մանդատավոր ընդդիմությունը։ Խորհրդարանական գլխավոր տիտղոսային ընդդիմությունից մինչ  ժողովուրդն անկնկալում է իշխանափոխություն, «Ուժեղ Հայաստան»-ում շարունակում է թեւածել պրիմիտիվիզմը։  Օրինակ՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարից կարելի է սպասել քաղաքական քայլերի հստակ հաջորդականություն, իշխանության ներկայացրած ծրագրերի տրամագծորեն հակառակ դիրքորոշում, երկրի ու ժողովրդի համար կարեւորագույն հարցերի բարձրացում, իսկ ի՞նչ է անում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, պատմում է, թե ինչպես է անգամ հարազատ որդին հասկացել, որ իրենցից լուրջ սպասելիքներ պետք չէ ունենալ։ Նա սոցցանցում, հղում անելով 4 տարեկան Սարգիսին, գրել է․ «Պապ, ձեր մանկապարտեզում խի եք ամեն օր կռվում»։ Այո՛, ինչ խոսք, փոքրիկ Սարգիսը Կարապետյաններից ամենառեալիստն է, բայց ավելի ճիշտ կլիներ, որ Նարեկ Կարապետյանն ինքը հորեղբորը՝ Սամվել Կարապետյանին, հարցներ․«Հոպար, էս մանկապարտեզը ե՞րբ ենք թարգելու»։

Եվ կրկին պատմության մասին․ հայտնի է դարձել, թե ով է պատմության մեջ ամենահիմար պաշտպանության նախարարը։ Բայց մի շտապեք եզրակացություններ անել, Սուրեն Պապիկյանը թող հանգիստ շունչ քաշի։ Հոլանդիայի խորհրդարանի ծայրահեղ աջակողմյան «Ժողովրդավարության ֆորում» կուսակցությունից Պեպպեյն վան Հաուվելինգենը սոցիալական ցանցերում պաշտպանության նախարար ԴԻԼԱՆ ԵՇԻԼԳՅՈԶ-ԶԵԳԵՐԻՈՒՍԻՆ անվանել է երկրի պատմության մեջ ամենահիմար նախարարը։ «Սա, հավանաբար, պատմության մեջ ամենահիմար նախարարն է», - գրել է խորհրդարանականը։ Պատգամավորն այսպես է մեկնաբանել Եշիլգյոզ-Զեգերիուսի այն պնդումը, թե ՆԱՏՕ-ի քարոզչություն գոյություն չունի։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ