Էրդողանը Ս. Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ռեգիոնալ զարգացումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները և Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան խստագույնս դատապարտում է Սաուդյան Արաբիայի տարածքը թիրախավորած հութիների հարձակումները։ Նա վշտակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և հավելել, որ Թուրքիան առաջիկայում ևս կմնա Սաուդյան Արաբիայի կողքին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Եմենի հութիների և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը կտրուկ սրվել է։ Հութիները հրթիռային հարվածներ են հասցրել Ռիադի միջազգային օդանավակայանին և սպառնացել հարվածել նաև նավթային ենթակառուցվածքներին։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող նավթային օբյեկտներին։ Հութիները խոստացել են պատասխանել։
Նշենք նաև, որ Թուրքիան Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կապված է Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրով։ Երեք երկրները փաստաթուղթը ստորագրել են օգոստոսի 7-ին՝ պարտավորվելով որևէ մեկի դեմ զինված հարձակումը համարել երեքի դեմ ուղղված հարձակում։
Ermenihaber

