Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի» Թրամփի և Պուտինի «դիզելային գործարքը» կարող է Կրեմլի համար ավելի երկարաժամկետ խաղադրույք լինել. Փորձագետ

Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել․ խնդիրները շատանում են,բողոքը՝ կրկնապատկվում․ թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին․
Հենց այս պատճառով Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո (սա կոչվում է լաիկություն)՝ մի կողմից սահմանելով կրոնի թույլատրելի դրսևորումներ, մյուս կողմից կրոնը հնարավորինս դարձնելով մշակութային, այլ ոչ թե սոցիալ-քաղաքական ֆենոմեն (դրա համար հատուկ եզր է հորինվել՝ «ավանդական իսլամ»)։
Նախկինում էլ Ադրբեջանի իշխանությունները փորձել են գլխաշորավորներին սահմանափակել, սակայն բողոքի լայնածավալ (Ադրբեջանի մասշտաբներով) ցույցերից հետ ստիպված հետ քայլ են արել։ Ներկայիս ցույցերը լայն արձագանք են ստացել շնորհիվ սոցցանցային ուղեցկության, բայց խոսել աննախադեպության մասին սխալ է։

Քանի որ Ադրբեջանը շարունակում է մտնել թուրքական մշակութային ազդեցության գոտու մեջ (ընդ որում՝ Ալիևների կամքին հակառակ), այդ պատճառով ադրբեջանական իշխանությունների այս քայլը լայն ու բացասական արձագանք է ստացել Թուրքիայի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում՝ բերելով որոշ լարվածության կողմերի միջև։ Սակայն ոչ մի դեպքում չի կարելի մտածել, որ սա կարող է Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում էական խնդրի պատճառ դառնալ։ Այս երկու երկրները աշխարհագրության, պետական մտածողության ու կենսունակության տեսանկյունից այնքան փոխկապակցված են, որ ռազմավարական առումով իսկապես «մեկ ազգ, երկու պետություն են»։ Առավել ևս այսօր, երբ երկուսի երկարատև կայունության բանալին շարունակական ինտեգրացիան է ու Կովկասում թյուրքական միասնական գոտու ձևավորումը։ Հետևաբար մարտավարական մակարդակում առաջացող տարաձայնությունները չեն կարող վնասել ռազմավարական հնարավորությունները։ Հակառակ պնդումները միամտություն են։

Սակայն այս բողոքի ցույցերը այլ բան են հուշում։ Ադրբեջանում սոցիալական ճգնաժամը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է խորացել 2020 թ. հաղթանակից հետո։ Եթե նախկինում «Ղարաբաղը վերցնենք, լավ կապրենք» նշանաբանի ներքո պետական քարոզչությունը հանրային լարվածությունը թուլացնելու որոշ հնարավորություններ ստեղծում էր, ապա այսօր «Ղարաբաղը կա», բայց միջին վիճակագրական ադրբեջանցին, ով նաև զոհ է տվել, չունի ոչ միայն բարեկեցություն, այլև՝ դրա հեռնկար։ Հետևաբար խնդիրները շատանում են, բողոքը՝ կրկնապատկվում։

Ալիևին, անշուշտ, կհաջողվի ճնշել բողոքի այս ալիքը (դրա համար նա տարիներով ստեղծել է բավական արդյունավետ ռեպրեսիվ համակարգ)՝ գուցե որոշ հետքայլեր անելով։ Բայց էական է արձանագրել, որ այս ցույցերն անհետևանք չեն մնալու։ Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ Ալիևի վարչախումբը հանրային դժգոհությունը փորձելու է մեղմել՝ այն ուղղելով դեպի նոր արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի։ Սա նշանակում է, որ ուժեղացվելու են թե՛ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական թեզի տարածումը, թե՛ դրա գործնական կիրառման մեխանիզմների ստեղծման աշխատանքները։ Այո, ճիշտ հասկացաք, ես նկատի ունեմ, որ ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել»,- գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ