Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters
ՄիջազգայինՖրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է «ստվերային նավատորմի» պատկանող ռուսական տանկեր, հայտնում է Reuters–ը:
«DF Peak»-ը, որը նախկինում կոչվում էր «Կալինինգրադ», կանգնեցվել է ֆրանսիական Ռեյունյոն կղզուց հարավ։ Փարիզը տանկերը դասակարգում է որպես Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մաս։
Ֆրանսիական իշխանությունները կասկածում են նավին կեղծ դրոշի կրելու մեջ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, սա վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի կողմից կալանավորված վեցերորդ նմանատիպ տանկերն է։
Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է Փարիզի գործողությունները՝ կալանավորումը անվանելով «ծովահենություն» և միջազգային իրավունքի խախտում։
