Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան Շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել Ջրանջատումներ Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում Աշխարհին ցուցադրելու եմ, թե ում խորհրդանիշն է Արարատը․ Նուռ

Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան

Մշակութային

Հոկտեմբերի 12-ը աշխարհահռչակ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն էր։ Այս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան։

93 տարի դուդուկի լեգենդը ապրեց մաքուր ու ազնիվ կյանքով՝ նվիրված իր ընտանիքին, ընկերներին ու գործին։

Ինքնուս երաժշտից՝ դարձավ պրոֆեսիոնալ, ստացավ  ամենաբարձր կոչումներն ու մրցանակները։ Առաջին մեծ բեմելը Մոսկվայում էր, 1947 թվականին։ «Տասնինը տարեկան էի։ Ելույթ ունեցա Կրեմլում, որտեղ ներկա էր Ստալինը։ Նա ինձ «Պոբեդա» ժամացույց նվիրեց», -հարցազրույցներից մեկում հիշում էր Վարպետը։

Նա հանդես եկավ ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժիշտների, կոմպոզիտորների, ամենահայտնի նվագախմբերի հետ։ Նրա երաժշտությունը հնչեց հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերում։ Մի առիթով Ջիվան Գասպարյանն ասել է․ «Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը։ Հիմա շատ աշակերտներ ունեմ Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ արվեստին, աշխարհի գրեթե բոլոր երկրներում եղել եմ և միշտ հանդես եմ եկել կենդանի կատարումով։ 20 հազար համերգ եմ նվագել, 2000-ից ավելի ձայնագրություններ ունեմ, մասնակցել եմ 40 ֆիլմերի նկարահանմանը»։

Ջիվան Գասպարյանի գործը շարունակում է թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, ով դեռ տասնհինգ տարեկանից սկսել է նվագել պապիկի հետ ու քսանյոթ տարի նրա հետ շրջագայել աշխարհով մեկ։

Ջիվան Գասպարյան կրտսերի խոսքով՝ նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ․ «Երբ Աբովյան փողոցում պետք է կանգնեցնեին պապիկի արձանը, նա չի համաձայնել՝ ասելով․ «Ո՞նց կարելի է Լևոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի արձանը չդնել, իմը դնել։ Այդ մարդիկ մեծ արժանիքներ ունեն, նրանք են դուդուկի հիմնադիրները եղել։ Եթե նման բան արվի, ես ինձ շատ անհարմար կզգամ»

Թեպետ Վարպետը մեզ հետ չէ, նրա դուդուկի մեղեդիները շարունակում են ապրել հիշեցնելով մեր արմատների, ցավի, սիրո և հույսի մասին։

Փառք ու խոնարհում Վարպետի հիշատակին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ