Պրոֆեսիոնալ մարտիկը մերժեց Թրամփի մամուլի խոսնակը դառնալու առաջարկը Բրիտանիան մշակում է էլեկտրաէներգիայի ընդհանուր անջատման դեպքում գործողության ծրագիր Իրանը պատրաստվում է Եվրոպայում ամերիկյան բազաներին հնարավոր պատասխան հարվածների. Սա ԱՄՆ-ի համար մեծ խնդիր է Լեհաստանը պատրաստվում է անեքսիայի ենթարկել Արևմտյան Ուկրաինան Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հրապարակված տեսանյութը նկարահանվել է տարիներ առաջ՝ նախկին ամուսնուս հեռախոսով. Մկրտչյան «Երազանքի թի՞մ» թե՞ ձգձգվող մղձավանջ Իրականում նոյեմբերի 9-ը չէր չարաբաստիկը, այլ նրա նախորդած 44 օրերը, 4 տարիները, 30 տարիները… Հրաձգություն Կրակովի կենտրոնում. 8 զոհ, առնվազն 20 վիրավոր (Տեսանյութ) ԱՄՆ-ն ցանկանում է Պուտինին տեսնել Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովում

«Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ

Միջազգային

Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի նախագահ, պաշտոնաթող գեներալ Էրեզ Վիները Թել Ավիվում «The Jerusalem Post»-ի կազմակերպած Դիվանագիտական համաժողովում նախազգուշացրել է, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի նոր ուժային կենտրոն։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Վիների խոսքով՝ Իրանը տարածաշրջանում արդեն կորցնում է իր ազդեցությունը, ուստի Իսրայելը սպառնալիք պետք է սպասի ոչ թե Թեհրանից, այլ Անկարայից։

«Անկարայի գլխավորությամբ ձևավորվող կրակի օղակն արագորեն սեղմվում է Թել Ավիվի շուրջ», – ասել է նա։

Ըստ գեներալի՝ Անկարան եթե կարողանա դառնալ մուսուլմանական բլոկի առաջատար ուժ՝ ազդելով Հյուսիսային Աֆրիկայից ու Լիբիայից մինչև Սիրիա և Գազա ձգվող տարածաշրջանի վրա, ապա նրա աշխարհաքաղաքական կշիռը կմեծանա։

Նա նաև կոչ է արել Իսրայելին նվազեցնել զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության մեջ արտաքին կախվածությունը, քանի որ երկարատև հակամարտության դեպքում արտաքին աղբյուրներից կախվածությունը մեծ ռիսկ կարող է առաջացնել։

Վիները գտնում է, որ Թուրքիայի ազդեցության աճը կարող է Թել Ավիվի և Աթենքի համար Էգեյան ծովում ավելի մեծ ճնշում առաջացնել։ Նրա խոսքով՝ Անկարան վճռականորեն առաջ է տանում «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) դոկտրինը և ծովային իրավունքների հարցում դիրքերը չի զիջում։

«Մենք պետք է շարունակենք Հունաստանի, Կիպրոսի հունական վարչակազմի և Իսրայելի միջև ռազմավարական մերձեցումը։ Մասնավորապես, պետք է զարգացնենք հետախուզական համագործակցությունը Թուրքիայի դեմ»,- եզրափակել է գեներալ Վիները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ