Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի»

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո

Թեմա
Գլխավոր իրադարձություններն ամփոփում ենք «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ:
-Պարոն Բաբուխանյան, շաբաթը հատկանշական է նրանով, որ լրացավ չորս տարին ինչ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը Ադրբեջան է: Այսօր չորս տարի անց ինչպե՞ս պիտի մենք վերաբերենք էդ տեղի ունեցածին: Սա մեզ համար ևս մեկ սգո օ՞ր է, դասեր քաղելու առի՞թ, թե ի՞նչ կարող ենք ասել այսօր:
-Դա իհարկե Հայաստանի սահմանադրության, օրենսդրության խախտում է, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում,  իշխանության յուրացում է տեղի ունեցել և դավաճանություն, որովհետև Հայաստանի շահերը ֆիքսված են Հայաստանի Անկախության մասին  հռչակագրում, որտեղ խոսվում է, որ Արցախը Հայաստանի մաս է, Հայաստանի սահմանադրությունը նույնպես դա ֆիքսում է: Հայաստանը ունի մի շարք օրենքներ և Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի որոշումներ, որտեղ արգելվում է Հայաստանի պաշտոնյաներին ստորագրել որևէ թղթի տակ, որտեղ Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում: Այսինքն սա ուղղակիորեն խախտում է Հայաստանի օրենսդրությունը: Եվ իհարկե Նիկոլը հասկանում է, որ դրա տակից պետք է ինչ-որ մի օր դուրս գա, որովհետև մի օր գալու է, որ Նիկոլին հարցնեն՝ բա էս ի՞նչ ես արել։
Այստեղ, կարևոր փաստ է, որ դա տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Պրահայում` Եվրամի միության տարածքում. Նիկոլին ստիպեցին, նա հայտարարեց և մինչև մինչ օրս հայտարարում է այդ մասին: Իհարկե դա ապօրինի հայտարարություն է, ապօրինի է այնքանով, որ հակասում է օրենսդրությանը: Այսինքն արդեն իսկ իր հայտարարության պահից դա  առ ոչինչ հայտարարություն է, սա մի հայտարարություն է, որը մի անձ, որը յուրացրել է իշխանությունը, հայտարարել է, ընդամենը դա: Ըստ Հայաստանի  օրենսդրության այդպիսի բան չկա և ուրեմն Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ այսպիսի  վերաբերմունքը իհարկե կունենա իրավական հետևանքներ ապագայում:
 
Լուսանկարում պատկերված է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրամիության առաջնորդների քառակողմ հանդիպումը, որը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում։
 
Նյութի տեսագրությունը դիտեք այսռեղ:
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ