Թրամփ. Պուտինն ավելի շատ է հետաքրքրված Ուկրաինայում խաղաղությամբ, քան Զելենսկին Հայկական յուրահատուկ ներկայություն. «Ալ-Ահլիի» գրառումը Սպերցյանի մասին «Հրապարակ»․ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն ինչ է ասել ՔՊ վարչության փակ նիստին «Իրավունք». ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն «Փաստ». Ձայների «փոշիացման» քաղաքական գինը «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ «Իրավունք». Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում «Ժողովուրդ». Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմը երանելի ժամանակներ չի ապրում, մի կողմից՝ Շաքիի դեպքն է ջախջախել սին խոստումները՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին, մյուս կողմից՝ բանակում զոհերի չդադարող վիճակագրությունն է արդեն անհանգստացնում հանրությանը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի դժգոհություններն են օրեցօր աճում եւ այլն։

Կան տեղեկություններ, որ վերեւներից հրահանգվել է խմբակցության հրձիգներին՝ օրակարգային դարձնել եկեղեցու եւ Վեհափառի ու հոգեւորականների թեման, ինչպես նաեւ՝ հնարավորինս արագ գործարկել այս հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, որպեսզի օրակարգ դարձած հակաիշխանական թեմաներն իրենց տեղը զիջեն եկեղեցու թեմային, եւ հանրությունը սկսի դրանով զբաղվել։

Մեզ ասացին, որ հանձնաժողովականները սերտ շփումների մեջ են նաեւ տիրադավներից ոմանց հետ, ու հնարավոր է՝ նրանք կանչվեն հանձնաժողովի նիստերին։

Մայր Աթոռից, բնականաբար, ոչ ոք այդ հանձնաժողովի նիստերին չի ներկայանա։ Բայց տիրադավների մասնակցությամբ նիստերը կարող են լուրջ շոու դառնալ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ