Թրամփ. Պուտինն ավելի շատ է հետաքրքրված Ուկրաինայում խաղաղությամբ, քան Զելենսկին Հայկական յուրահատուկ ներկայություն. «Ալ-Ահլիի» գրառումը Սպերցյանի մասին «Հրապարակ»․ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն ինչ է ասել ՔՊ վարչության փակ նիստին «Իրավունք». ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն «Փաստ». Ձայների «փոշիացման» քաղաքական գինը «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ «Իրավունք». Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում «Ժողովուրդ». Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը

«Փաստ». Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ է մտածել ընդդիմությունը

Միջազգային

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական օրակարգում ու հասարակական քննարկումներում կտրուկ աճել են սպասումներն ու մտահոգությունները։ Սահմանային վերջին միջադեպերը, մասնավորապես Շաքիի դեպքը, ինչպես նաև շարունակվող արտաքին սպառնալիքները փաստում են, որ երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև։ Սրան հավելվում է նաև խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված՝ ապագայի անորոշության զգացողությունը, ինչը հասարակության շրջանում խորացնում է անվտանգային ու քաղաքական երաշխիքների փնտրտուքը։

Ստեղծված իրավիճակում առանցքային այս հարցերին օրերս պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում։ «Մենք հետամուտ ենք լինելու առ այն, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի։ Մենք շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով, որի մասին ավելի մանրամասն կհայտնենք երկու շաբաթ հետո՝ հաջորդ քառօրյայի ընթացքում»,- հայտնել է նա։

Անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ Աբրահամյանն ասել է. ««Ուժեղ Հայաստանը» փոքր հաջողություն արձանագրեց առ այն, որ հարցուպատասխանի վերջում հասանք նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ նա չի պատրաստվում ադրբեջանցի զինծառայողին՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու դեպքում արտահանձնել Ադրբեջան»։ Ըստ նրա, Շաքիի դեպքը փորձություն էր Ադրբեջանի կողմից, որը Նիկոլ Փաշինյանը ձախողեց. «Ալիևը շարունակում է զիջումներ պահանջել ՀՀ-ից, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ։ Փաստացի դա վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ-ն թուլացնում է ներսից, Ալիևը՝ դրսից»։

 

Այս ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանը հաջորդելու է իշխանափոխության հասնելու տրամաբանական փուլը։ Տարածաշրջանային ու համաշխարհային աշխարհաքաղաքական տուրբուլենտության, միջազգային կառույցների քննադատական զեկույցների, ինչպես նաև ռուսական կողմից արտաքին կողմնորոշման հստակեցման պահանջների ներքո գործող իշխանության դիրքերը զգալիորեն թուլանում են։ Վարչապետ Փաշինյանի փորձերը՝ խուսանավելու հստակ արտաքին քաղաքական գիծ որդեգրելուց և միաժամանակ տարբեր ուժային կենտրոնների միջև մանևրելու, այլևս սպառում են իրենց։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական խորամանկությամբ իշխանություն պահելն անհնարին է դառնում. դժգոհություն է ձևավորվում թե՛ Հավաքական Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի մոտ։ Արդյունքում՝ աշխարհաքաղաքական այս խճճված իրավիճակում աստիճանաբար նշմարվում է միջազգային լայն կոնսենսուս առ այն, որ ներկայիս իշխանությունն այլևս ունակ չէ ապահովելու երկրի կայունությունը, և իշխանափոխությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73966 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ