ԱՄՆ-ն դադարեցրե՞լ է Ուկրաինային հետախուզական տվյալներ տալ
ՄիջազգայինԱյս գիշեր հրթիռային մի շարք պայթյուններ ցնցեցին Կիևը:
Այս հերթական հարձակումն ունեցավ կարեւոր առանձնահատկություն: Թեեւ առնվազն 6-8 պայթյուն արձանագրվեց, սակայն Կիեւում ՀՕՊ ազդանշանն այդպես էլ չգործարկվեց:
Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռների մասին տեղեկատվություն չկար, ուստի տագնապը, ցավոք, շատ ուշ է հայտարարվել։
«Սա պատահականությո՞ւն է, թե՞ ԱՄՆ-ն դադարեցրել է մեզ հետ հետախուզական տվյալների փոխանակումը»,- մտահոգվել են ուկրաինական ռազմական փորձագետները։
Վերջին տվյալներով՝ Կիևի վրա արձակվել է մինչև 8 արդիականացված S-400 հրթիռ։
«Թրամփն իսկապես հրամայել է դադարեցնել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։ Սա լրջորեն կթուլացնի մեր ՀՕՊ-ն, կբարդացնի Ռուսաստանի վրա հարվածները և կստեղծի լրացուցիչ ռիսկեր երկրի համար», - մեկնաբանում են Կիևի փորձագետները։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73964
