Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Սխալված միլիարդատերը ճիշտ է փնտրում Դեռ ձգո՞ւմ եք, ծերը ծերին հասցնո՞ւմ եք․ ԶԱՐՄԱՆՔ 17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը Թաթայի համերգը հետաձգվել է Քրքրեք՝ գտեք. Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը

Դեռ ձգո՞ւմ եք, ծերը ծերին հասցնո՞ւմ եք․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ժողովուրդ ջան, դեռ ձգո՞ւմ եք, ծերը ծերին հասցնո՞ւմ եք, երբ ամեն ինչ օր օրի ավելի է թանկանում։ Հիշո՞ւմ եք, որ նախընտրական շրջանում Երեւանի քաղաքապետ դեռ չընտրված ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ասում էր. «Ասեք, կանենք», դե իմացեք, որ չեք ասել, բայց իր աշխատավարձը բարձրացրել է եւ ոչ միայն իր։ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ, քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ, քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ, վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ, քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ։ «Երեւանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երեւանցիների գումարն է։ Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաեւ նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երեւանը», - հարց է բարձրացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Իսկ ահա ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հայտարարել է, որ կառավարությունը COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է շուրջ 290 մլն դրամ։ Ապա նա, ո՛չ ավել, ո՛չ պակաս, որպես գերածախս անդրադարձել է միջոցառման բեյջերի թելերին։ «Պետությունը այն ձեռք է բերել 1248 դրամով՝ 19 700 հատ։ Երեկ ամբողջ օրը ես եւ գործընկերս շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չկարողացանք գտնել։ Հանուն արդարության մասնագետներն ինձ ասացին, որ ամենալավ որակի ամենաթանկ բրենդային տպագրությամբ բեյջի թելը կարժենա 600 դրամ, էս գնով կարելի էր բեյջի թելի արտադրություն դնել», - իբրեւ խոշոր բացահայտում ներկայացրել է պատգամավորը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից Հակոբ Պէրպէրեանը գրում է․ «Cop17-ի հյուրերի ցանկը նայեք եւ տեսեք, որ հյուրանոցներում են մնալու, ու քանի միլիոն դրամ գնալու է ընդդիմադիրների գրպանները։ Բա բեյջի թելը 55 դրամի փոխարեն գնել եք 1248-ով։ Իսկ հյուրանոցների համարների գները մի հատ ասեք, ինչքանի՞ փոխարեն՝ ինչքանո՞վ ամրագրեցին, թե՞ դա ձեր առաջնորդների եւ ընկերների հյուրանոցներն է, ոչինչ։ Միքայել սրբազանը միշտ ճշմարիտ է։ Հայերն ի՞նչ են սիրում՝ քեշ փող»։ 

Ի տարբերություն Հայաստանի՝ հաճելիորեն շարունակում են զարմացնել վրացական իշխանությունները։ Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից ԿԱԽԱ ԿԱԼԱՁԵՆ շեշտել է, որ իրեն «բոլորովին չի հետաքրքրում» Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որտեղ, ի թիվս այլ թեմաների, քննարկվում է նաեւ Վրաստանում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ «նրանց բոլոր հայտարարությունները հիմնված են անարդարության եւ ստի վրա»։ «Եթե Կայա Կալասին (ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու) քարտեզ տան, նա չի կարողանա ցույց տալ, թե որտեղ է գտնվում Վրաստանը։ Ցանկացած նորմալ մարդ, ով կատարվողին մոտենում է կշռադատված եւ չի դիմում քաղաքական շահարկումների, գիտակցում է Վրաստանի նշանակությունը։ Կոնկրետ տվյալ դեպքում մենք հասկանում ենք, թե որն է գլխավոր մտահղացումը․ ամեն գնով երկրի ղեկավարմանը բերել սեփական գործակալական ցանցի ներկայացուցիչներին, որպեսզի հետո երկիրն օգտագործեն սեփական շահերի համար եւ ստիպեն անել այն, ինչ իրենց է հաճելի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում», - մանրամասնել է նա։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ