«Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Սպորտ«Հենրիխ Մխիթարյանին գնահատում ենք իր ազնվության ու սկզբունքայնության, պրոֆեսիոնալիզմի և այն բարձր նշաձողի համար, որը նա սահմանել է։ Նա կարևոր խաղացող է ոչ միայն «Ինտերի», այլև եվրոպական և միջազգային ֆուտբոլի համար»,- այսպես է գնահատել հայ ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Քրիստիան Կիվուն՝ միլանյան ակումբի գլխավոր մարզիչը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Կիվուն նշել է՝ Մխիթարյանը փայլուն օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար։
«Մենք բարձր ենք գնահատում նրան։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»,- Մխիթարյանի մասին ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։
