Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի
Հասարակություն«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-24:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի 2-6 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
