Պետք է, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. Ի՞նչ նկատի ունի Դանիելյանը Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. Պեսկով Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում

Գործող նախագահ Մակրոնի քաղաքական թիմի անդամները թեկնածուի հարցում միասնական չեն. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է

Reuters-ի տվյալների համաձայն Ֆրանսիայի աջակողմյան ուժերի առաջնորդ Մարի Լը Պենը և ձախ ուժերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը 2027թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հրապարակված նոր հարցման համաձայն՝ առաջ են անցնում մյուս թեկնածուներից։

 

Ըստ հարցման՝ ընտրությունների առաջին փուլում Լը Պենն առաջատարն է՝ ստանալով ընտրողների 35–37%-ի աջակցությունը։ Իսկ Մելանշոնը երկրորդ փուլ է անցնում բոլոր սցենարների դեպքում։

 

Կանխատեսումների համաձայն՝ երկրորդ փուլում Լը Պենը զգալի առավելությամբ կհաղթի Մելանշոնին։ Սակայս սա դեռ ամբողջ պատկերը չէ:

 

Գործող նախագահ Մակրոնի քաղաքական թիմի անդամները թեկնածուի հարցում միասնական չեն։ Կենտրոնամետ դաշինքի մի մասը հակված է աջակցելու Գաբրիել Ատալին, մյուս մասը՝ Էդուարդ Ֆիլիպին, իսկ որոշ մասն էլ ընդհանրապես քննարկում է սոցիալ-դեմոկրատական թեկնածուին աջակցելու հնարավորություն:

 

Կենտրոնամենտների ճամբարում այս պահին հիմնական հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք միասնական թեկնածու առաջադրել։

 

Հ.Գ.

Հայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը. «ինչու՞ բարեկամ ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա քաղաքական գործընկեր, ֆրանսախոս Շառլ Միշելը համոզեցին ապազգային ու հակապետական քաղաքականության հեղինակ Նիկոլին՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվել հայկական Արցախից: Ի՞նչ շահեց դրանից Մակրոնը (կամ Ֆրանսիան)՝ աջակցելու փոխարեն քանդելով հայ ժողովրդի ամենանվիրական ձեքբերումն ու նսեմացնելով հայկական քաղաքականությունը»: 

 

Միևնույն է՝ այդ կերպ Հարավային Կովկասում ՌԴ դեմ երկրոդ ճակատ չբացեցին, ՌԴ-ին Կովկասից չհեռացրեցին, Ուկրաինայում չհաղթեցին, Սյունիքից ուրան չստացան, կոմունիակացիաներում չկան...ընդամենը հազարամյա Արցախը զոհաբերեցին ու անդառնալի վնաս պատճառեցին Հայ Ժողովրդին: Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ կողմից շատ սիրելի ու բարեկամ ֆրանսիացիների նախագահի ջանքերով ու նրա հայացքի ներքո, Հայաստանի ոչ բարով որևէ ղեկավար կարող է հրաժարվել Արցախից ու արցախյան հարցից...

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ