Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Սխալված միլիարդատերը ճիշտ է փնտրում Դեռ ձգո՞ւմ եք, ծերը ծերին հասցնո՞ւմ եք․ ԶԱՐՄԱՆՔ 17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը Թաթայի համերգը հետաձգվել է

Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան

Ներքաղաքական

Լրագրողների հետ ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին հայտարարել է, թե համախմբելու են ընդդիմադիր շատ ուժերի՝ նշելով, որ երկու շաբաթից կներկայացնեն նաեւ «խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագիրը: Թե որ ուժերի մասին է խոսքը, Կարապետյանն ընդգծել է. «Համախմբելու ենք ճիշտ ուժերի, ովքեր իրոք ընդդիմադիր են»: Որն է ճիշտ ընդդիմությունը, որը՝ սխալ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ։

— Նախ՝ ճիշտ եւ սխալ ընդդիմության մասին խոսելուց առաջ պետք է ապացուցել, որ խոսողն իրո՞ք գործնական եւ գաղափարական ընդդիմություն է։ Մենք առայժմ չենք տեսել ո՛չ գործնականը, ո՛չ գաղափարականը։

Իսկ իրականում ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը, ՍԻՄ կուսակցությունը՝ որպես այդ շարժման ստեղծողներից մեկը, որոնք գաղափարական, ծրագրային, աշխարհայացքային հարցերում իրական ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, իր գաղափարախոսությանը եւ ծրագրերին։

Մնացածը դեռ պետք է ապացուցեն, որ ընդդիմություն են, առավել եւս պետք է ապացուցեն նրանք, ովքեր, ըստ էության, օգնում են Նիկոլ Փաշինյանին, նրա երազած ընդդիմությունն են, գաղափարական որեւէ տարբերություն չունեն նրա հետ եւ աշխատում են նրա մոտ՝ որպես ընդդիմություն։ Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն են աշխատում, այլեւ ժամանակին նպաստել եւ աջակցել են նրա հեղաշրջմանը եւ իշխանության մեջ հաստատմանը։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ