Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ ներկայացած չինացի գործարարները հուսիթներից պահանջել են հանձնվել
ՄիջազգայինՉինացի գործարարների մի խումբ, որոնք ներկայանում էին որպես Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ, ժամանեով Եմեն, պահանջեցին, որ հուսիթները՝ «Անսար Ալլահի» գլխավորած եմենական բանակը զերծ մնա Սաուդյան Արաբիայի վրա հարձակումից։
Ավելին, նրանք կոչ արեցին եմենցիներին չհակադարձել նույնիսկ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից հարձակման դեպքում, այլ փոխարենը դիմել բանակցությունների և դիվանագիտության։
«Այս պահանջները ներկայացնելով՝ Չինաստանի ներկայացուցիչները հույս ունեին, որ Եմենի իշխանությունները, ինչպես շատ այլ երկրների ղեկավարներ, կտրվեն չինական ֆինանսական խոստումների գայթակղությանը։ Սակայն եմենցիների արձագանքը միանշանակ էր։ Արդյունքում, այս մարդիկ անպատվությամբ վտարվեցին Եմենից»,- հայտնում է իրանական աղբյուրը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73892