Մխիթարյանի մկրատաձև հարվածն ու թիմակցի արձագանքը. «Ինտերի» տեսանյութը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի 12-ը հենց այդ օրն է ԶԳՈՆ ԵՂԵՔ. Փոխվում են կարմայի կանոնները Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպրոտ» ՀՐԱՏԱՊ. Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Ինչո՞ւ է մահից առաջ ամբողջ կյանքն անցնում աչքի առջևով Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild

Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպրոտ»

Մշակութային

Հոկտեմբերի 10-ին Երեւանում կայացավ Ամերիկաբնակ երգչուհի Անի Թովմասյանի՝ Շպրոտի համերգը, որն անցավ հուզիչ հիշողությունների, անկեղծ խոստովանությունների եւ զվարճալի անակնկալների ուղեկցությամբ։ Երեկոն սկսվեց անսովոր ու խորհրդանշական կերպով․ բեմ բարձրանալով՝ Անին համերգը բացեց աղոթքով, բոլորին ցանկանալով խաղաղություն եւ սեր։ Համերգի ընթացքում հնչեցին երգչուհու՝ հանդիսատեսին վաղուց ծանոթ ու սիրված ստեղծագործությունները, ինչպես նաեւ նոր երգեր, որոնք Շպրոտը կատարում է Միացյալ Նահանգներում։
«Նախ, կկատարեմ ձեր բոլորի կողմից արդեն իսկ սիրված եւ վստահ եմ սպասված երգերը՝ «Խորոզս տարան», «Ես եմ քո մեղրը» եւ այլն, այնուհետ կանցնեմ աժմյան՝ Ամերիկաբնակ Շպրոտի երգացանկին», — հայտարարեց երգչուհին:

Возможно, это изображение один или несколько человек и текст

Շպրոտը կատարեց նաեւ այլ հեղինակների ստեղծագործություններ՝ երաժշտական ծրագիրը դարձնելով բազմազան։ Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը 1993 թվականի պատերազմի մասին երգչուհու պատմությունն էր։ Նա վերհիշեց այդ տարիները եւ խոստովանեց, որ պատերազմի հետեւանքով կորցրել է նաեւ հորը։
«Ես ցանկանում եմ, որ իմ տանջված, պատերազմներ տեսած հայ ժողովուրդը, այլեւս չտեսնի դառնություն, չիմանա պատերազմն ինչ է: Վստահ եմ բոլորիդ ընտանիքներում կլինեն մարդիկ, ովքեր պատերազմի հետեւանքով դարձել են հաշմանդամ, զոհվել են: Թող որ հայ աղջիկները չմնան առանց տղամարդ, իսկ հայ տղամարդիկ լինեն առողջ եւ սիրված: Ես այն մարդկանցից եմ ով հայր է կորցրել պատերազմի պատճառով: Հայրս 93 թվականի պատերազմի մասնակից է եղել եւ ես դա միշտ հպարտությամբ եմ ասում: Խնդրում եմ, չամաչեք երբեք երգել ֆիդայական երգեր եւ շարունակեք պայքարը հանուն հայրենիքի», — հուզմունքը զսպելով՝ պատմեց երգչուհին եւ կատարեց ֆիդայական երգ։ Այդ խոսքերի ընթացքում դահլիճում լռություն տիրեց․ հանդիսատեսը մեծ ուշադրությամբ էր լսում երգչուհուն՝ կիսելով նրա ցավոտ հիշողությունները եւ վերապրելով իր ցավը յուրովի։

Возможно, это изображение текст 

Համերգի ընթացքում եղան նաեւ զվարճալի ու անսպասելի դրվագներ, ջերմ եւ մտերմիկ զրույցներ: Շպրոտը անգամ բեմահարթակից նկատում եւ անուն առ անուն անդրադառնում էր իր հյուրերին՝ երբեմն զվարճալի պատմություններ պատմելով նրանց մասին։ Իսկ հանդիսատեսներից մեկը՝ ունենալով առավել ճկուն հումոր, Շպրոտին նվիրեց «շպրոտ» պահածոյացված ձուկ՝ ակնարկելով երգչուհու բեմական անունը։ Երգչուհին էլ անակնկալը գնահատեց յուրօրինակ հումորով եւ իր հերթին նվիրատուին նվիրեց Ամերիկայից բերված «ամերիկական ծամոն»։ Դրվագն ուղեկցվեց ծիծաղով եւ ծափահարություններով։

Возможно, это изображение текст

Շպրոտն անդրադարձավ նաեւ իր անձնական կյանքին՝ խոսելով ամուսնու մասին։ Լինելով իր տեսակի, խոսքի եւ պահվածքի մեջ անկաշկանդ՝ երգչուհին կատակով նշեց ամուսնու հասակը։
«Ամուսինս, սիրուն բոյով, եւ Երեւանցի տղա է: Ես առհասարակ չեմ սիրում կոլոտ տղաների: Աղջիկներ ջան, հավատացեք, անգամ այս տարիքում՝ 47 տարեկանում հնարավոր է գտնել իրական սեր ու կյանքի ընկեր: Այնպես որ շարունակեք աղոթել եւ դուք էլ ձեր «բոյովին» կգտնեք», — ասաց Շպրոտն ու հավելեց. «Կոլոտ տղաներ չնեղանաք, ձեզ էլ ենք սիրում»։

Возможно, это изображение текст

Ողջ համերգի ընթացքում մեկը մյուսին հավելում էր զգացմունքների մի ողջ փաթեթ՝ աղոթք, երաժշտություն, պատերազմի մասին ցավոտ հիշողություններ ու անկեղծ հումոր, որը ստեղծեց հակադրություններով լի մթնոլորտ։ Կատարելով իր վերջին ստեղծագործությունը՝ «Գայուշ»-ը, Շպրոտը իր «չստերը» շպրտեց դահլիճի ուղղությամբ։ Իսկ երգի ընթացքում բեմահարթակ հրավիրեց Գայուշիկ, Անուլիկ, Լիանչիկ անուններով աղջիկների ու միասին պարեցին։
«Աղջիկներ, ես 47 տարեկան եմ եւ եթե այս տարիքում կարողանում եմ այսպես թրչկոտել, երգել ու պարել, ուրեմն դեռ երկար կմնամ բեմում», — իրեն բնորոշ պարզությամբ անկեղծացավ երգչուհին։

Нет описания фото.

Շպրոտի երեւանյան համերգը հանդիսատեսին պարգեւեց ոչ միայն երաժշտական հաճույք, այլեւ հույզերի մի ամբողջ շղթա՝ հուզմունքից մինչեւ անկեղծ ժպիտներ՝ բացահայտելով Շպրոտի մի նոր կողմ, ով իրականում ունի նուրբ հոգի, դժվար անցած ճանապարհ եւ անկեղծ ու անմիջական սեր առ Աստված։

Ի դեպ, հանդիսատեսին մատուցվեց անակնկալ, զուգերգի տեսքով: Բեմահարթակում 90-ականների սիրավծ երգիչ Մրեն եւ Շպռոտը կատարեցին շատերի կողմից սիրված ստեղծագործություններ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ