Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

Ուսման վարձը կարող է ամբողջությամբ փոխհատուցվել․ ո՞ր ուսանողներն են օգտվելու այս հնարավորությունից և ի՞նչ պայմաններով

Վճարովի համակարգում սովորող ուսանողը, որի ընտանիքը ճանաչված է անապահով, կարող է ուսման վճարն ամբողջությամբ կամ մասամբ փոխհատուցել տալ պետությանը։ Սա արդեն ոչ թե բուհի բարի կամքն է, այլ պետական նպաստ, որը տրվում է հստակ պայմաններով՝ ընտանիքի եկամտի և ուսանողի առաջադիմության հիման վրա։ Առաջին կուրսում փոխհատուցումը 100 տոկոս է, հաջորդ կուրսերում՝ 30-ից 100 տոկոս։ Նպաստը տրվում է ամեն կիսամյակի համար, և դիմելու համար կա խիստ ժամկետ։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգը սահմանված է Կառավարության 2006 թ. N 1183-Ն որոշմամբ, որի մեջ 2025 թ. N 27-Ն որոշմամբ ավելացվել է նոր 8.1 կետը։ Նոր կարգը ներկայում գործում է Երևանում և բոլոր մարզերում։

Ո՞ր ընտանիքն է համարվում անապահով այս նպաստի համար

Ընտանիքը պետք է անապահովության գնահատման համակարգով ճանաչված լինի սոցիալապես անապահով, և նրա մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը պետք է ցածր լինի անապահովության նպաստի սահմանային շեմի 130 տոկոսից։ 2026 թվականի շեմը 35 875 դրամ է, այսինքն՝ եկամուտը մեկ հաշվարկային անդամի հաշվով պետք է ցածր լինի մոտ 46 638 դրամից (հաշվարկը մերն է)։ Հաշվարկային անդամի և եկամուտների հաշվարկի մասին կարդացեք այս նյութում։

Որքա՞ն է փոխհատուցվում

Առաջին կուրս վճարովի տեղ ընդունվածին՝ ուսման վճարի 100 տոկոսը։ Սա վերաբերում է բակալավրի, անընդհատ և ինտեգրացված ծրագրերին, իսկ բժշկական կրթության դեպքում՝ օրդինատուրային։ Երկրորդ և հաջորդ կուրսերում չափը կախված է նախորդ ուսումնական տարվա միջին որակական գնահատականից (ՄՈԳ)՝ առավելագույն արժեքի տոկոսով.

50-ից 59,99 տոկոս՝ ուսման վճարի 30 տոկոսը,
60-ից 69,99 տոկոս՝ 60 տոկոսը,
70-ից 99,99 տոկոս՝ 100 տոկոսը։

Փոխհատուցումը հաշվարկվում է բուհի սահմանած ուսման վճարից, բայց ոչ ավելի, քան Կառավարության սահմանած ուսման վարձի առավելագույն չափը։

Ո՞ր բուհերում և ո՞ր ուսուցման ձևով

Առկա կամ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին՝ հավատարմագրված այն բուհերում, որոնք տվյալ մասնագիտությամբ ունեն պետության կողմից ֆինանսավորվող անվճար տեղեր։ Հեռավար ուսուցումն այս կետում նշված չէ։

Ե՞րբ և ինչպե՞ս դիմել

Նպաստը տրվում է յուրաքանչյուր կիսամյակի համար։ Դիմումը բուհին է ներկայացվում կիսամյակի պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթվա ընթացքում, հեռակա ուսուցման դեպքում՝ պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթվա ընթացքում։ Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներն առաջին կիսամյակի համար կարող են դիմել մինչև հոկտեմբերի 15-ը, երկրորդի համար՝ մինչև մարտի 15-ը։ Ընտանիքի անապահովության վերաբերյալ տեղեկանքը բուհին ներկայացվում է թղթային կամ առցանց եղանակով։ Բուհը պարտավոր է իր կայքում և տեսանելի վայրում հրապարակել դիմումների ժամկետները և փաստաթղթերի ցանկը։

Ի՞նչ է կարևոր իմանալ

Եթե ուսանողը միաժամանակ մի քանի արտոնության իրավունք ունի (օրինակ՝ նաև սահմանամերձ համայնքի բնակիչ է), նա օգտվում է միայն մեկից՝ առավելագույն չափով (14-րդ կետ)։ Զուգահեռ երկու մասնագիտությամբ սովորելու դեպքում փոխհատուցումը տրվում է մեկի համար։ Պարտադիր զինծառայության, ակադեմիական արձակուրդի կամ երեխայի խնամքի պատճառով ուսումն ընդհատած ուսանողը վերականգնվելիս պահպանում է նպաստի իրավունքը։ Նախկին՝ անապահովության միավորով հաշվարկվող 50-90 տոկոսանոց սանդղակը ակտում դեռ կա, բայց կիրառվում է միայն այն ընտանիքների համար, որոնք անցումային կարգով դեռ ստանում են հին նպաստը։

«Ամփոփելով՝ անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին պետությունն ուսման վճարի 100 տոկոսը փոխհատուցում է առաջին կուրսում, իսկ հաջորդ կուրսերում՝ 30, 60 կամ 100 տոկոսը՝ ըստ ՄՈԳ-ի, պայմանով, որ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի եկամուտը ցածր է սահմանային շեմի 130 տոկոսից, նպաստը տրվում է ամեն կիսամյակի համար, իսկ դիմումը բուհին է ներկայացվում կիսամյակի սկզբին հաջորդող չորս շաբաթվա ընթացքում», – տեղեկացնում է կայքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ