Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը
ՄիջազգայինՉորս հարձակումներից հետո Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը սկսում է գործունեության լիակատար դադարեցում և սառեցնում է իր արտադրական հզորությունը։
Չորրորդ հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է վեց աշխատող, վիրավորվել է ավելի քան 18-ը: Դա ստիպել է դադարեցնել հիմնական՝ պողպատի արտադրությունը։
Սառը փակման գործընթացը կտևի մոտ երկու ամիս։ Գործարանը նախատեսում է վերսկսել գործունեությունը պատերազմի ավարտից հետո։
«Մեր ներկայիս գնահատականն այն է, որ անվտանգ գործունեությունը անհնար է, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- հայտարարել է գործարանի գործադիր տնօրեն Մաուրո Լոնգոբարդոն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ