Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության
ՄիջազգայինԸստ Կրեմլին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրի, չնայած ներկա սենսացիոն զարգացումներին, Մոսկվայում, այնուամենայնիվ, հոռետեսություն կա, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության:
Տրամաբանությունը հիմնված է նրա վրա, որ Կոնգրեսի ընտրություններից հետո Թրամփը կարող է կորցնել արտաքին քաղաքականության լծակները։ Դեմոկրատները կսկսեն դանդաղեցնել նրա նախաձեռնությունները ուկրաինական կարգավորման հարցում և ճնշում գործադրել Մոսկվայի հետ նրա կապերի վրա։
Մեկ այլ հնարավոր պատճառ է Թրամփի որդու կապերը ռուսական էլիտաների հետ։ Այս գործը դեռ կարող է առաջ մղվել ու սկանդալ բարձրացնել։
Իմպիչմենթի համար շատ ոլորտներ կան. ներգաղթի ոստիկանության չարաշահումներ, կոռուպցիա Թրամփի շրջապատում (NYT-ն արդեն ամբողջ ուժով գրում է, որ Քուշներն ու Ուիտկոֆը սեփական շահերով առաջնորդվող գործարարներ են), փակուղի Իրանում, փակուղի Ուկրաինայում:
«Ահա թե ինչու Ռուսաստանը չի հավատում բանակցային ուղուն և պատրաստվում է նոր էսկալացիայի։ Նույնը կատարվում է Եվրոպայի հետ, որը ռազմականացվում է և պատրաստվում է նոր փուլի։ Առջևում նոր մակարդակի վճռական մարտեր են»,- գրում է աղբյուրը։
Բայց նաեւ նկատելով, որ դեռ կա հնարավորության պատուհան: Այն է, Ռուսաստանի հետ դիզելային գործարքը կարող է ամերիկյան ընտրողների մի զգալի մասին տրամադրել Թրամփի օգտին, եթե հաջողվի էապես նվազեցնել ներամերիկյան գները: Ընտրությունները մոտ են, եւ դեմոկրատները հազիվ թե կարողանան նոր խաղ սարքել: Դրանից հետո, դեռ որոշակի ժամանակ կա, մինչ Կոնգրեսի նոր կազմը կհաստատվի: Եթե այս ընթացքում Թրամփի հաջողվի ստեղծել իրավիճակ, երբ Կոնգրեսի հետագա կազմը շատ մեծ դեր չի ունենա արտաքին ուղղությամբ, այդ թվում՝ լուրջ առաջընթացի հասնել Ուկրաինայի հարցով, ապա կստեղծվի բոլորովին նոր իրողություն: