Ռուսաստանը սկսել է հրթիռներ մատակարարել Իրանին. Bloomberg
ՄիջազգայինՌուսաստանը սկսել է հրթիռներ մատակարարել Իրանին, հայտնում է Bloomberg-ը:
Հրապարակման համաձայն, չնայած ամերիկյան և իսրայելական ամիսներ տևած ռմբակոծություններին, Թեհրանը պահպանել է իր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հզորությունը և օգտագործել է ռազմական գործողությունների դադարեցումը՝ իր զինանոցը համալրելու համար։
Bloomberg-ը չի մանրամասնում, թե Ռուսաստանը ինչ հրթիռներ է մատակարարում Իրանին։
Մինչդեռ, մոտ մեկ ամիս առաջ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թեհրանը Մոսկվայից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» հարձակողական անօդաչու թռչող սարքեր։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ