«Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան «Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամկետ դադարեցնելով բանակցությունները, լքեցին ԱՄՆ-ն

Եվրոպան եւս «գցեց» Կիեւին

Միջազգային

Ուկրաինյում նոր հիստերիա է: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշեց չեղարկել ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցները, նաեւ հայտնի դարձավ, որ Եվրոպան գնել է ռուսական հեղուկացված բնական գազի ռեկորդային ծավալներ՝ 8 միլիարդ եվրո արժողությամբ: Չնայած այն բանին, որ մշտապես խոսում է դրանից հրաժարվելու մասին։

Ավելի «սերտ գործընկերներ» են դարձել, քան նախկինում,- հայհոյում են Կիևի քարոզիչները եվրոպացիներին։
2026 թվականի առաջին ինը ամիսներին եվրոպական երկրները Յամալ հեղուկացված բնական գազի նախագծից ռուսական գազի համար վճարել են 7.88 միլիարդ եվրո, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով գերմանական Urgewald կազմակերպության տվյալներին։
Եվրոպական նավահանգիստները ստացել են ռեկորդային 12.18 միլիոն տոննա ռուսական հեղուկացված բնական գազ՝ 9.5%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Եվրոպային բաժին է ընկել Յամալ հեղուկացված բնական գազի բոլոր գրանցված մատակարարումների 85%-ը։
Սեպտեմբերին հիմնական գնորդը Ֆրանսիան էր՝ ստանալով ԵՄ մատակարարվող ռուսական հեղուկացված բնական գազի գրեթե երեք քառորդը։ Նիդեռլանդներն ու Պորտուգալիան նույնպես ներմուծողների թվում էին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ