Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին
Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»,- ում կատարած գրառման միջոցով ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին։
«Ժամանեցինք Վայոց ձորի մարզ. կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»,– գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։
ՀՀ վարչապետի հետ Վայոց ձոր են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ