«Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումն ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ հանդիպում անցկացնելու որոշումը կայացվել է երեկ՝ հոկտեմբերի 8-ին։
«Մնացած ամեն ինչ դեռ գործընթացի մեջ է։ Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ արցախահայության հետ։ Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում, որոնք բոլորը բարձրաձայնվելու են հոկտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կայանալիք հանդիպման ընթացքում»,- նշել է Իսրայելյանը։
Նա նաև հայտնել է, որ նստացույցի ընթացքում բոլորը մոտեցել են իրեն, և ինքն էլ նրանցից պահանջել է հստակ դիրքորոշում ու լուծումներ ներկայացնել։ Հասարակական գործչի խոսքով՝ դրանից հետո, հավանաբար, որոշում է կայացվել արցախցիներին ընդունել Ազգային ժողովում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
