Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

«Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի դադարել, երեկ էլ Սյունիքի մարզի մեկ այլ համայնքից լուր տարածվեց երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածված լուրերն այն մասին էին, որ նախօրեի ողջ գիշերը ԱԹՍ-ներով ադրբեջանցիներ են փնտրել Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիս բնակավայրում։ Բնակիչներից մեկն էր իրենց գյուղում երեք տղամարդ տեսել եւ ահազանգել է ոստիկանությանը՝ կասկածելով, որ ադրբեջանցիներ են։

Լուրերը տարածվելուց ժամեր անց ԱԱԾ-ն հարկ համարեց հերքել դրանք։ «Տարածված տեղեկությունները (ադրբեջանցիների ներթափանցման մասին) չեն համապատասխանում իրականությանը»,- ուշացումով հայտնեցին այս կառույցից։

Մեղրիի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ իրենց համագյուղացին է երեք անծանոթ տղամարդ տեսել՝ ընկույզի ծառերի մոտ, նրանց հագին եղել է զինվորական համազգեստ, եւ դա է եղել պատճառը, որ կասկածել է, թե ադրբեջանցիներ են: «Հիմա էլ ասում են, թե ուրիշ գյուղերից են եղել` եկել են պոպոք գողանալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ մինչեւ ԱԱԾ-ի հերքումը մեզ ասել էր, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են, իսկ ավելի ուշ այլեւս չպատասխանեց մեր զանգերին»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ