ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի «Ժողովուրդ». Ստեփանավանում ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզում է «Հրապարակ». Անակնկալներ Փաշինյանի կադրային բանկից «Ժողովուրդ». ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է

«Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «2025 թվականի օգոստոսի 19-ին մեկ­նարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։

Կարծիք կա, որ գործն այնքան անհիմն է ու փաստազուրկ, որ չի բացառվում՝ դատական նիստերի հրավիրման ամենշաբաթյա պարբերականությունը խախտվի, եւ նիստերն ավելի ուշ-ուշ նշանակվեն։

Քննությունն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ պարզ չէ, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու, ինչպես է դուրս գալու այս շինծու գործի տակից, որ իշխանությունները չխայտառակվեն:

Չէ՞ որ մեծ շոուով կալանավորեցին 18 անձի, ամիսներով կալանքի տակ պահեցին, իսկ Բագրատ սրբազանը դեռ տնային կալանք է կրում: Հիմա պարզվում է՝ ապացույց չկա, գործը կեղծ է, եւ այդքան քննիչ ու դատախազ գործ կարելով` քաղաքական պատվեր կատարելով են այսքան ժամանակ զբաղված եղել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ