Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի

Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ աշխարհի երկրների՝ դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ ավելի ու ավելի շատ պետություններ են այն համարում անվստահելի արժույթ։ Նա այս մասին ասել է Առաջին ալիքի եթերում։

Փաստացի, այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել փոխադարձ հաշվարկների համակարգն ու ամերիկյան դոլարը զենքի վերածելու մասին, լրջորեն սխալվել են հաշվարկներում։ Նրանք չէին մտածում, թե դա ինչպես կարող է զարգանալ ապագայում։ Այսօր մենք տեսնում ենք, որ երկրներն աստիճանաբար հրաժարվում են դոլարից՝ այն, ցավոք կամ բարեբախտաբար, համարելով անվստահելի արժույթ։ Ամբողջ աշխարհում այլընտրանքներ են ստեղծվում։ Սա գործընթաց է, որն այլևս հնարավոր չէ կանգնեցնել», — նշել է նա։

Օվերչուկն անդրադարձել է նաև «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման աշխատանքներին։

«Այստեղ բեռնափոխադրումները կատարվում են մեզ բարեկամ երկրների տարածքով։ Դա անվտանգ է։ Եվ այս տեսանկյունից «Հյուսիս–Հարավ»-ը նույնպես գրավիչ կլինի», — հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ