«Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում
ՆերքաղաքականՊարզվում է՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով։ Այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներից 6-ին արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք։
Սա, իհարկե, նոնսենս է, փաստորեն, ընդդիմադիր օրենսդիրներն այնքան թույլիկ են դարձել, որ եթե այսպես շարունակվի, հաջորդիվ Ռուբինյանը զրկելու է նաեւ նրանց ԱԺ մուտք գործել։ Համաձայնեք, որ անձեռնմխելիները երբեք այսքան մխելի չեն եղել։
Սեփ․ լրատվություն