Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉԻ ՏԱՆԸ ՓԼԱՎ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բա էդ ինչի՞ նախկինների օրոք թուրք ասկյարը հայի տանը փլավ չէր ուտում։

**

ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԻ

(ՆԻԿՈԼԻ ՔԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԺ-ՈՒՄ ԱՆԸՆԴՀԱՏ ԾԵԾԿՌՏՈՒՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ` ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քավորների համաշխարհային ասոցիացիայի, եթե նորմալ մարդկանց քավորը մարդ չի, այլ սրբություն ա, ապա Նիկոլի քավորը ո՛չ մարդ ա, ո՛չ սրբություն` մուտիլովչիկ ա։

**

ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ

(ՆԻԿՈԼԸ՝ ՇԻՇ ԲՌՆՈՂԻՆ ՔՊ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

ՔՊ համայնքը չուզեր, համայնքը զորավոր է։

**

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ, ՄԱՅՐԵՆԻ ԲԱՐԲԱՌ

(ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ` ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻԱՍԻՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼՈՒ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լեզվի պետական տեսչությունից հայտնում են, որ այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում երկուսն էլ կպարտվեն, քանի որ մեկը թուրքերեն կգրի, մյուսը` կալուգերեն։

 **

ԱՍԱՑՎԱԾՔԻՆ ՀՆԱԶԱՆԴ

(ԱԺ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔԱՇՔՇՈՑՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլական ռեժիմը Հայաստանում փորձում է իրավիճակը հանգստացնել «Հաց ու թամաշա» ասացվածքի տրամաբանությամբ, սակայն մի տարբերությամբ` Հայաստանում հացը թանկանում ա, թամաշան` շատանում։

**

ԱԺ ՇԱՊԻՏՈ ԿԼՈՈՒՆԱԴԱ

Ըստ քաղտեխնոլոգների` «ՏԱՇԻՐ»-ականները ցիրկի տոմսերը էժանացնելու փոխարեն ԱԺ-ն են դարձրել  անվճար ցիրկ։

**

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԲԱՐՔԵՐ

Ըստ քաղաքական վերլուծաբանների` «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայիս մակարդակը նույն ՔՊ-ի մակարդակն է, ուղղակի 2018-ի ռազլիվի։

**

ԱՆՎՃԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` այն, որ ադրբեջանցի սահմանակցին արտահանձնելու ենք, երկրորդ կարծիք մենք չունենք, բայց մի լավ կբուժենք պետության հաշվին, կկազդուրվի, նոր կուղարկենք հետ բարեկամ Ադրբեջանին։

**

ՆԻԿՈԼԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԱԲԱՐ

Օրհնվի էն սհաթը, որ ադրբեջանցի սահմանախախտ զինվորի ոտքը մտավ Հայաստան։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ