«ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ
ՀասարակությունԱյսօր, հոկտեմբերի 9-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս, ծնունդով Շիրակի մարզի Ազատան գյուղից ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ հիշատակի օրն է։ Նրա հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի մայրը տիկին ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.
«Հրաչս 2019֊ի դեկտեմբերին էր բանակ զորակոչվել, նա ծառայում էր Սյունիքի մարզի Ագարակի զորամասում։ Չարաբաստիկ պատերազմը, երբ սկսվեց տեղափոխել են Ջրական, ծառայում էր որպես վարորդ։
Հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 9֊ին, անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իրենց ամբողջ վաշտը զոհվել է, միայն մեկն է փրկվել։ Թանկագին որդիս շատ երազանքներ ուներ, ցավոք մնացին անկատար։ Որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է, երբեք չեմ կարող հաշտվել այս դառն ու դաժան իրողության հետ, ինձ հերոս պետք չէր, ինձ իմ թանկ որդին էր պետք»։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
