Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն
Տարատեսակ կայքեր ու հավելվածներ մուտք գործելու դեպքում վերջին շրջանում քաղաքացիները ոստիկանության անունից հաղորդագրություններ են ստանում, թե իբր տուգանքներ ունեն, և եթե չվճարեն, ստիպված կլինեն հավելյալ տույժ վճարել:
Ոստիկանությունից զգուշացնում են՝ իրենք նման հաղորդագրություններ չեն տարածում, դրանք կեղծ են: Որևէ կայք այցելելը վտանգ չի ներկայացնում, և պետք չէ բացել հղումը կամ լրացնել բանկային տվյալները, իսկ լրացնելու դեպքում իրավապահները հորդորում են զանգահարել բանկ, արգելափակել բանկային քարտը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

