Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան «Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամկետ դադարեցնելով բանակցությունները, լքեցին ԱՄՆ-ն Մեդվեդեւը նշմարել է, որ Հայաստանը նոր Ուկրաինա դառնալու ճանապարհին է Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Իրանը ցանկանում է միանալ ԱՊՀ-ին Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը

Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ։

Նայեցի Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում,կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ։

Թե բա՝ Ալմաթիի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին փաստորեն վերագտան։

Մեռանք նշելով ,որ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագիրն ընդունել է կարելի ասել վերապահումով ու իր մեկնաբանուլթյուններով։

Հազար ենք ասել,որ Ալմաթիի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակաել էր իր անկախությունը/1991-ի սեպտեմբերի 2/ եւ իրականացրել անկախության հանրաքվե/1991-ի դեկտեմբերի 10/:

Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։

Երբ Փաշինյանը խոսում էր Ալմաթիի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից եւ մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին ,չէ՞ր մտաբերում,որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար,ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով,այլ ոչ Ալմաթիի հռչակագիրը։

Իսկ տասնամյակներ շարունակ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։

Ու փոխարեն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից ,հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ