Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցավ «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ին» գրքի շնորհանդեսը
Վերլուծություն2026 թվականի հուլիսի 10-ին Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում և սույն թվականի օգոստոսի 9-ին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի տաճարային համալիրի «Տապան» թանգարանում հաջողությամբ անցավ ռազմական լրագրող, ՌԴ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ին։ Ռուս-հայկական մարտական եղբայրություն. անցյալի հերոսներից մինչև ներկայի պաշտպաններ» գրքի (ժողովածուի) շնորհանդեսը։
Արամ Խաչատրյանի հրատարակությունը նվիրված է առաջնագծի ռուսաստանցի հայերի ճակատագրերին, մարտական ուղուն և սխրագործություններին, այդ թվում՝ Ռուսաստանի չորս հերոսների, հայ կամավորական երեք գումարտակների և հայ կանանց, որոնք գտնվում են առաջնագծում և ակտիվորեն մասնակցում են մարտական գործողությունների ՀՌԳ-ի (հատուկ ռազմական գործողություն) գոտում։
Այն ընդգրկում է ավելի քան 200 իրական պատմություններ էթնիկ հայերի մասին, որոնք մարտնչում են ռուսական ստորաբաժանումների կազմում ՀՌԳ-ի գոտում: Գիրքն ընդգծում է Ռուսաստանի ժողովուրդների մարտական ավանդույթների շարունակականությունը (ժառանգորդությունը)։
Գրքի էջերում փաստագրական վկայություններ են, հարցազրույցներ, լուսանկարներ և մարտիկների պատմություններ, որոնք այսօր իրենց զինակից ընկերների հետ ուս ուսի տված պաշտպանում են Ռուսաստանի շահերը։
Շնորհանդեսը տեղի ունեցավ Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահը 2026 թվականը հայտարարել է Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարի։ Այն նպատակաուղղված է ազգային միասնությանը, խաղաղությանը և համաձայնությանը հասնելուն։ Տարին նվիրված է բազմազգ երկրում՝ Ռուսաստանի Դաշնությունում ապրող բոլոր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը։
Գրքի երրորդ շնորհանդեսը հեղինակի և կազմակերպիչների՝ ինքնավար ոչ առևտրային ““РУСА” կազմակերպության նախագահ Արմեն Հակոբյանի և ռուս-հայկական «Նոև կովչեգ» անկախ թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանի որոշմամբ տեղի ունեցավ Ստավրոպոլի երկրամասում, մի տարածաշրջանում, որտեղից հազարավոր հայեր մեկնեցին ՀՌԳ-ի գոտի, այդ թվում՝ Կուրսկի շրջանի Եդեսիա (Էդիսիա) գյուղի բնակիչներ։ Ի տարբերություն առաջին երկու շնորհանդեսների՝ Ստավրոպոլի ծրագիրը միանգամից ընդգրկել էր երեք քաղաք և երեք օր՝ սեպտեմբերի 4-ին՝ Եդեսիա գյուղ, սեպտեմբերի 5-ին՝ Պյատիգորսկ առողջարան-քաղաք, սեպտեմբերի 8-ին՝ Ստավրոպոլ քաղաք: Յուրաքանչյուր քաղաքում ծրագիրը ներառում էր աղոթքների մատուցում, հիշարժան վայրերում ծաղիկների խոնարհում և բուն գրքի շնորհանդեսը տեղի հասարակական գործիչների, իշխանության ներկայացուցիչների և հոգևորականների մասնակցությամբ:
Առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղում, քանի որ այս փառապանծ գյուղում ծնված ավելի քան 250 բնակիչներ ՀՌԳ-ի սկսվելուց ի վեր ակտիվորեն մասնակցում են մարտական գործողությունների: Իր գրքում հեղինակը պատմել է Եդեսիայի շուրջ 45 բնակիչների սխրագործությունների մասին, որոնցից 17-ը զոհվել են՝ պաշտպանելով մեր հայրենիքը։
Նշենք, որ Ստավրոպոլի երկրամասի հայաբնակ հայտնի Եդեսիա գյուղը հիմնադրվել է ռուսական կայսր Պավել I-ի հրամանագրով 1797 թվականին։ Երկու դարից ավել Եդեսիայի հայերը կազակների հետ պաշտպանել են Ռուսական կայսրության հարավային սահմանները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին 1050-ից ավել եդեսիացիներ մեկնեցին ռազմաճակատ, նրանցից գրեթե կեսը՝ 455 մարդ, տուն չվերադարձավ։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեծ հաղթանակի։
Հարյուրավոր եդեսիացիներ իրենց անունները գրեցին Ռուսական կայսրության, Խորհրդային Միության, իսկ այժմ նաև Ռուսաստանի Դաշնության հերոսական տարեգրության մեջ։
Եդիսիայի շատ բնիկներ ՀՌԳ-ում իրենց սխրանքների համար արժանացել են պետական պարգևների, շքանշանների ու մեդալների։ Արժե հատուկ նշել, որ առաջիններից մեկը, ում Ռուսաստանի ղեկավարը պարգև հանձնեց, Եդեսիայում ծնված Նիկիտա Աբրահամյանն էր։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին ամանորյա հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարքային Նիկիտա Աբրահամյանին անձամբ շնորհեց Արիության շքանշան։
Ծրագիրը սկսվեց սեպտեմբերի 4-ին Եդեսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված աղոթքով: Ապա մասնակիցները ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանին։ Այնուհետև Եդեսիա գյուղի «Նոև կովչեգ» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զարգարովի ուղեկցությամբ այցելեցին տեղի գերեզմանատուն, ծաղիկներ դրեցին և հարգեցին հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) ընթացքում զոհված գյուղի 17 բնիկ բնակիչներից յուրաքանչյուրի հիշատակը։
Պաշտոնական մասն անցավ Եդեսիա գյուղի № 5 միջնակարգ հանրակրթական դպրոցում, որտեղ և տեղի ունեցավ ռազմական լրագրող Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ին։ Ռուս-հայկական մարտական եղբայրություն. անցյալի հերոսներից մինչև ներկայի պաշտպաններ» ժողովածուի շնորհանդեսը։ Միջոցառման վարողն էր (համակարգող, մոդերատոր) Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, Միներալովոդսկի մունիցիպալ (քաղաքային, տեղական ինքնավարական) շրջանում Ռուսաստանի ռազմա-պատմական ընկերության Ստավրոպոլի տարածաշրջանային մասնաճյուղի (РО РВИО СК) տեղական բաժանմունքի նախագահ Միխայիլ Բորիսի Հակոբյանը։
Միջոցառումը կազմակերպվել է նաև Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի երկրամասի տարածաշրջանային կազմակերպության նախագահ Օլեգ Հայրիյանի, Ազգային-մշակութային ինքնավարության և Ռուսաստանի ռազմա-պատմական ընկերության աջակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Պավել Ալեքսանդրովիչ Վարձելովը, Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի քաղաքային շրջանի վարչակազմի մշակույթի վարչության պետ Գալինա Վասիլևնա Ժուլինան, Ստավրոպոլի երկրամասի պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների (թոշակառուների) Կուրսկի տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Ֆյոդորովիչ Բուրկոտը, Ստավրոպոլի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահի տեղակալ Սևակ Իշխանի Նազարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Կուրսկի շրջանի Կենտրոնական տարածաշրջանային մոդելային գրադարանի աշխատակիցներ։ Շնորհանդեսի ավարտից հետո հեղինակը գիրքը նվիրեց բոլոր զոհված մարտիկների մայրերին ու հարազատներին, ինչպես նաև ՀՌԳ-ի մասնակիցներին։
Գրքի երկրորդ շնորհանդեսը տեղի ունեցավ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ առողջարան-քաղաքում.
Սեպտեմբերի 5-ին Պյատիգորսկում՝ Մ. Գորկու անվան կենտրոնական քաղաքային գրադարանում, տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ին։ Ռուս-հայկական մարտական եղբայրություն. անցյալի հերոսներից մինչև ներկայի պաշտպաններ» ժողովածուի շնորհանդեսը։ Այս մասին իր “MAX” ալիքում հայտնել է Պյատիգորսկ առողջարանային քաղաքի ղեկավար Դմիտրի Վորոշիլովը։
Շնորհանդեսին ներկա էր նաև «Մարտական եղբայրության» Պյատիգորսկի բաժանմունքի ղեկավար Ալյոնա Գավրիլովան։
Մշակութային-հայրենասիրական միջոցառմանը մասնակցում էին Քաղաքային դումայի օրինականության մշտական կոմիտեի պատգամավոր Արթուր Մարտիրոսյանը, Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար Դմիտրի Մարգարյանը, Պյատիգորսկի ղեկավարի տեղակալ Իվան Նիկիշինը, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՌԳ-ի մասնակիցներ ու երիտասարդներ։
Շնորհանդեսին շատ ելույթ ունեցողներ նշեցին, որ հեղինակը հետամուտ լինելով հայտնաբերում է սերունդների անքակտելի կապը՝ անցյալ պատերազմների հերոսներից մինչև հատուկ ռազմական գործողության մասնակիցներ՝ ապացուցելով, որ ռուս-հայկական մարտական եղբայրությունը լոկ խոսքեր չեն, այլ փոխօգնության և ընդհանուր պարտքի կենդանի ավանդույթ։
Արամ Խաչատրյանի տվյալներով՝ 2026 թվականի հունիսի դրությամբ հատուկ ռազմական գործողության գոտում կան մոտ ծնունդով 20 հազար հայեր։
Ալյոնա Գավրիլովան ընդգծեց նման հրատարակությունների կարևորությունը ժամանակակից իրադարձությունների ճշմարիտ տարեգրությունը պահպանելու համար։ Նա նշեց, որ նման գրքերն օգնում են հասարակությանը տեսնելու տեղի ունեցողի իրական պատկերը, գնահատելու յուրաքանչյուր մարտիկի ավանդը և ամրապնդելու ազգամիջյան միասնությունը։
Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի երկրամասի մասնաճյուղի նախագահ Օլեգ Հայրիյանը շնորհանդեսին նշեց, որ գիրքն օգնում է պահպանելու զինծառայողների մասին հիշողությունը և ցույց է տալիս Ռուսաստանի ժողովուրդների միասնության նշանակությունը։ «Առաջնագծում չկան ազգություններ, կան միայն զինակից եղբայրներ, որոնք միասին պաշտպանում են մեր ընդհանուր հայրենիքը»,– ասաց Հայրիյանը։
Ստավրոպոլում РО РВИО СК-ի աջակցությամբ տեղի ունեցավ «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ին» գրքի երրորդ շնորհանդեսը։
Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ին» գրքի երրորդ՝ վերջին շնորհանդեսը տեղի ունեցավ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի ռազմա-պատմական ընկերության Ստավրոպոլի տարածաշրջանային բաժանմունքի (РО РВИО СК) նիստերի դահլիճում։
Միջոցառման կազմակերպիչներն էին РО РВИО СК-ն Ստավրոպոլի պետական թանգարան-արգելոցի (СГМЗ) ռազմական պատմության և հայրենասիրական աշխատանքի բաժնի հետ (բաժնի պետ Գ. Ն. Կամենևա)։ Հանդիպման վարողն էր Միներալովոդսկի քաղաքային շրջանում РО РВИО СК-ի տեղական մասնաճյուղի նախագահ Մ. Բ. Հակոբյանը։
Շնորհանդեսին մասնակցում էին ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարտական գործողությունների վետերաններ, քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ, պատգամավորներ, ինչպես նաև Ստավրոպոլ քաղաքի և Ստավրոպոլի երկրամասի հասարակական ու ազգային-մշակութային միությունների ակտիվիստներ:
Պատվավոր հյուրերի և փորձագետների թվում էին Ստավրոպոլի երկրամասի Դումայի պատգամավոր, РО РВИО СК-ի նախագահ, Արիության երեք շքանշանների ասպետ, գնդապետ, Ստավրոպոլի երկրամասի պատվավոր քաղաքացի Ա. Շևելևը, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետի օգնական, մարտական գործողությունների վետերան, ՀՌԳ-ի մասնակից, պահեստազորի գնդապետ Ա. Վ. Պարխոմենկոն, Ստավրոպոլի երկրամասի հասարակական վետերանական Ռոսգվարդիա կազմակերպության վարչության նախագահ, Ստավրոպոլ քաղաքի պատվավոր վետերան, պաշտոնաթող գնդապետ Վ. Տ Մեդյանիկը, պ. գ. թ., СГМЗ-ի ռազմական պատմության և հայրենասիրական աշխատանքի բաժնի պետ, РО РВИО СК-ի գործադիր տնօրեն Գ. Ն. Կամենևան, Ստավրոպոլի վարչակազմի հանրային անվտանգության կոմիտեի ահաբեկչության հակազդման և իրավապահ մարմինների հետ փոխգործակցության բաժնի ղեկավարի տեղակալ, մարտական գործողությունների վետերան, РО РВИО СК-ի անդամ Ս. Ա Սուխոմլինովը, Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի տարածաշրջանային բաժանմունքի և Ստավրոպոլի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Օ. Գ. Հայրիյանը, Ստավրոպոլի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահի տեղակալ, Կիսլովոդսկ առողջարանային քաղաքի Դումայի պատգամավոր Ս. Ի. Նազարյանը, «Նոև կովչեգ» ռուս-հայկական անկախ թերթի գլխավոր խմբագիր Գ. Յու. Անիսոնյանը, “РУСА” ինքնավար ոչ առևտրային կազմակերպության նախագահ Ա. Ա Հակոբյանը:
Շնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակը ներկայացրեց եզակի նյութ՝ հիմնված փաստագրական վկայութունների և մարտիկների՝ էթնիկ հայերի հետ բացառիկ հարցազրույցների վրա։ Արամ Խաչատրյանը հանգամանորեն կանգ առավ զինծառայողների մոտիվացիայի վրա՝ նշելով, որ նրանցից շատերի համար մասնակցությունը հատուկ ռազմական գործողությանը դարձավ ոչ միայն պարզապես զինվորական պարտքի կատարում, այլև խորապես անձնական որոշում՝ թելադրված պատմական արդարությունը վերականգնելու և իրենց նախնիների հիշատակը պահպանելու ձգտմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց քիչ հայտնի փաստերին, այդ թվում՝ այն ստորաբաժանումների մասին, որտեղ ծառայություն են անցնում էթնիկ հայերը, ինչպես նաև ռազմաճակատի մարդասիրական ու տեղեկատվական ապահովության գործում հայ համայնքների նշանակալի ներդրման մասին:
Արժե հատուկ նշել, որ հեղինակի գիրքը լույս է տեսել «Նոև կովչեգ» ռուս-հայկական անկախ թերթի հրապարակումների շնորհիվ։ Բոլոր շնորհանդեսներում «Նոև կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը շեշտեց ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը և այն, որ թերթի էջերում ակտիվորեն լուսաբանվում է ոչ միայն էթնիկ հայերի, այլև ռուսների և միասնական ու բազմազգ հայրենիքում՝ Ռուսաստանում ապրող այլ եղբայրական ժողովուրդների մասնակցությունը ՀՌԳ-ին։ Նա բերեց թերթի ռազմական թղթակից Մարիա Կոլեդայի կողմից իրադարձությունների ակտիվ լուսաբանման օրինակը, որը հրապարակում է առանձին մարտիկների և ՀՌԳ-ի գոտում նրանց սխրանքների մասին պատմող նյութեր:
“РУСА” ինքնավար ոչ առևտրային կազմակերպության նախագահ Արմեն Հակոբյանն իր ելույթում հատկապես նշեց սերունդների շարունակականության ու ռուս-հայկական դարավոր բարեկամության մասին, որը ներկայումս ակնհայտորեն դրսևորվում է ՀՌԳ-ի մարտադաշտերում։ Արմեն Հակոբյանի առաջարկով գրքի շապիկին զետեղվել է «Միասնական խաչ» հուշարձանի պատկերը (հեղինակ՝ Ֆրիդ Սողոյան), որը խորհրդանշում է երկու եղբայրական քրիստոնյա ժողովուրդների հավերժական բարեկամությունը։
Միջոցառման հիմնական մասից հետո Արամ Խաչատրյանը ստորագրեց գրքի հեղինակային օրինակներ պատվավոր հյուրերի համար։ Հեղինակի անձնական ինքնագրով առաջին օրինակը պատրաստվել էր Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վ. Վ. Վլադիմիրովի համար, որն արդեն փոխանցվել է նրան։
Միջոցառումն ավարտվեց «Հավերժական փառքի կրակ» հուշարձանին ծաղիկներ դնելով։
Գրքի հեղինակը և կազմակերպիչներն իրենց երախտագիտությունն են հայտնում Օլեգ Հայրիյանին, Միխայիլ Հակոբյանին, Կարեն Զարգարովին և Վալերի Մելիքշաևին Ստավրոպոլի երկրամասում շնորհանդեսի հաջող անցկացման համար։
«ՆԿ»-ի տեղեկատվության բաժին
Լուսանկարում՝
Ստավրոպոլի «Հավերժական փառքի կրակ» հուշարձանի մոտ
Եդեսիայում ծաղիկների խոնարհում ՀՌԳ-ի զոհված հերոսների հուշարձաններին
Լռության րոպե Եդեսիայում գրքի շնորհանդեսից առաջ
Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցան Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի բաժանմունքի նախագահ Օլեգ Հայրիյանը (ձախից) և միջոցառման վարող Միխայիլ Հակոբյանը
Շնորհանդեսի կազմակերպիչներն ու հյուրերը ՀՌԳ-ի հերոսների հուշարձանի մոտ Պյատիգորսկում
Ստավրոպոլի հայկական եկեղեցու մոտ, կենտրոնում վանահայր տեր Գրիգորիսն է
Էսենտուկիի հայկական եկեղեցու տարածքում «Տատիկ-պապիկ» հուշարձանի մոտ։ Ձախից աջ՝ Արմեն Հակոբյանը, Օլեգ Հայրիյանը, վանահայր տեր Գյուտը, Գրիգորի Անիսոնյանը և Արամ Խաչատրյանը
Ինքնագիր՝ գրքի հեղինակ Արամ Խաչատրյանից
