Մխիթարյանի մկրատաձև հարվածն ու թիմակցի արձագանքը. «Ինտերի» տեսանյութը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի 12-ը հենց այդ օրն է ԶԳՈՆ ԵՂԵՔ. Փոխվում են կարմայի կանոնները Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպրոտ» ՀՐԱՏԱՊ. Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Ինչո՞ւ է մահից առաջ ամբողջ կյանքն անցնում աչքի առջևով Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild

Ոչնչացնելով անցյալը՝ անհնար է ապագա կառուցել

Վերլուծություն

Այսօր Հայաստանն ապրում է ծանր ժամանակներ՝ ոչ միայն արտաքին սպառնալիքների, այլև ազգային ինքնագիտակցության խոր ճգնաժամի պատճառով։ Մեր ժողովրդի բազմադարյան ողջ պատմության ընթացքում դժվար է հիշել ժամանակաշրջաններ, երբ երկրի գործող կառավարիչները ազգը պահպանելու համար պայքարի փոխարեն գիտակցված ոչնչացնեին այն ամենը, ինչը կազմում է հայկականության հիմքը. հրաժարվեին ազգային խորհրդանիշներից, ցինիկ հարձակումներ կազմակերպեին Հայ առաքելական եկեղեցու վրա, արգելեին հիշատակել պատմական սրբությունների անվանումները, կամավոր կերպով ագրեսորներին հանձնեին պատմական, բնիկ հայկական տարածքները։

Հայտնի հայ գրող Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) իր «Սամվել» վեպում նկարագրում է մի իրավիճակ, երբ գլխավոր հերոսի հայրը՝ նախարար Վահան Մամիկոնյանը, դավաճանում է իր հայրենիքին և անցնում պարսիկների կողմը՝ ընդունելով զրադաշտականություն և օգնելով թշնամուն ավերելու հայրենի հողը։ Սամվելը՝ դավաճանի որդին, ծանրագույն բարոյական ընտրության առջև է հայտնվում հոր հանդեպ սիրո և իր ժողովրդի, հայրենիքի ու քրիստոնեական հավատքի հանդեպ հավատարմության միջև։ Բարձրագույն արդարադատության և պարտքի զգացումից մղված՝ Սամվելը սպանում է իր հորը և դավաճան մորը՝ դառնալով հանուն հայրենիքի ողբերգական մաքրագործման և զոհաբերության խորհրդանիշ։ Պատահական չէ, որ իրական իրադարձությունների վրա հիմնված այս ստեղծագործությունը համարվում է հայ գրականության դասական վեպերից մեկը. Րաֆֆու այս և մյուս ստեղծագործությունների վրա ամբողջ սերունդներ են մեծացել։

Բայց այսօր մեր մեջ տեսանելի չեն այնպիսի հերոսներ, ինչպիսիք են Սամվելը, Դավիթ Բեկը, Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և ուրիշներ։ Մենք տեսնում ենք հակառակ պատկերը, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները իրար խոսք կտրելով շտապում են արդարացնել իրենց առաջնորդի ազգային դավաճանությունը, հանուն նրա, որ հնարավորինս ավելի երկար մնան գործող իշխանության կողքին, որն ապօրինաբար յուրացրեց հաղթանակը հունիսյան խորհրդարանական ընտրություններում ։

Ես չեմ կարող դադարել բոլորին հուզող հարցի պատասխանը որոնելուց. ի վերջո, ի՞նչ է կատարվում այսօր մեր ազգի հետ, ինչո՞ւ են Հայաստանում հանդուրժում կոլաբորացիոնիստների իշխանությունը (թշնամու շահերի համար աշխատող կառավարություն)։ Ո՞րն է այսպես կոչված «կառավարության նախագահի»՝ Փաշինյանի ֆենոմենը՝ այդ կիսագրագետի, անգործունակ առաջնորդի, նույնիսկ բարձրագույն կրթություն չունեցողի, հետևողականորեն և ցինիկաբար հայկական ազգային արժեքները ոչնչացնողի ֆենոմենը։ Ինչո՞ւ են շատերը շարունակում հավատալ նրա խոսքերին՝ չնայած այն հանգամանքին, որ նա խախտել է իր տված բացարձակապես բոլոր խոստումները։

Շփվելով հայտնի քաղաքական հոգեբանի հետ՝ ես ստացա մի քանի հարցերի պատասխաններ, որոնք ուզում եմ ներկայացնել ձեզ։

Քաղաքականության մեջ առաջնորդների մի քանի տեսակ կա։ Ոմանք ստեղծում են ուժեղ գաղափարախոսություններ՝ երկիրը մղելով զարգացման, իրենց շուրջը միավորելով ազգային ընտրանուն։ Մյուսները փորձում են պահպանել  այն, ինչ ստեղծվել է իրենցից առաջ՝ լինելով գործունակ կատարողներ, բայց անկարող՝  ծնելու նոր առաջադեմ գաղափարներ։ Կա նաև երրորդ տեսակը՝ պոպուլիստ առաջնորդները, որոնք, որպես կանոն, պատահաբար կամ անարժանաբար են հայտնվել  իշխանության մեջ։ Սրանք ձևական առաջնորդներ են, որոնք ընդունակ չեն ո՛չ պահպանելու, ո՛չ էլ զարգացնելու սեփական պետությունը։ Իշխանության մեջ մնալու համար նրանք դիմում են դատարկ խոստումների և խաղում են բնակչության ստոր զգացմունքների հետ։ Օրինակ, հայտարարում են, թե նախանձը պայքար է արդարության համար, վախկոտությունն ու պարտությունը՝ խաղաղության շուրջ բանակցելու ունակություն, ջանքեր կամ կամքի ուժ պահանջող ազգային արժեքները ոչ մեկին պետք չեն, կարելի է առանց դրանց էլ լավ ապրել։ Այլ խոսքով՝ քարոզում են բացառապես սպառողական շահեր՝ զուրկ որևէ պարտավորությունից և սահմանափակումներից: Այս մարդկանց բացարձակապես չեն հետաքրքրվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պատիվը, արժանապատվությունը, կարեկցանքը, ազգային ինքնության պահպանման համար պայքարը և այլ բարձր որակներ, քանի որ դրանք մարդուց պահանջում են ջանքեր ու սահմանափակումներ, իսկ դա հակասում է այսպես կոչված առաջնորդների և նրանց կողմնակիցների անպատասխանատու սպառողական վարքագծին:

Այսպիսի քաղաքականության առավել վառ դրսևորումը ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1917 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած սոցիալիստական ​​հեղափոխությունն էր, երբ իշխանության եկան պրոլետարիատի չկրթված, անգործունակ, անիրազեկ ներկայացուցիչները՝ պոպուլիստ Վլադիմիր Իլյիչ Ուլյանովի (Լենինի) գլխավորությամբ։ Նրանց գաղափարախոսությունն առավել ճշգրիտ են փոխանցում հետևյալ տողերը «Ինտերնացիոնալ»-ից, որը դարձավ բոլշևիկյան իշխանության հիմնը. «Այս հին աշխարհը կփորենք մենք մինչև հիմքերը, և հետո մեր նոր աշխարհը կշինենք մենք, ով ոչինչ էր, կդառնա ամեն ինչ»։

Արդյունքում Ռուսական կայսրությունը համաշխարհային առաջնորդից վերածվեց հետամնաց պետության՝ դժվարությամբ դիմանալով մի քանի սովի, որտեղ իշխանությունը պահպանվում էր բացառապես վախի ու բռնաճնշումների հաշվին: Ռուս մտավորականությունը՝ ազգի սերուցքը, դարձավ վտարանդի և ստիպված եղավ լքել երկիրը: Եվ միայն խորհրդային ժողովրդի կամքի ուժն ու ոգին օգնեցին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տանել ֆաշիզմի նկատմամբ, ոտքի կանգնել ծնկած վիճակից և բարգավաճել:

Հայաստանում տեղի են ունենում նմանատիպ իրադարձություններ, սակայն ժամանակակից իրողությունները և հնուց ի վեր թշնամիներով շրջապատված ու դաժան ճնշման ենթարկված փոքր ազգի առանձնահատկությունները հաշվի առնելով։ Ապրելու իրավունքի և ազգային ինքնության պահպանման համար անհրաժեշտ էր պայքարել, ազգի պահպանման գործում գլխավոր դերը խաղացին մշակույթը, լեզուն և, իհարկե, քրիստոնեական հավատքը, որը պետական ​​մակարդակով առաջինը ընդունվել է հենց Հայաստանում: Պատահական չէ, որ այսօրվա իշխանություններն այդքան ակտիվորեն փորձում են ոչնչացնել ազգի ուժը կազմող Հայ առաքելական եկեղեցին: Փաշինյանը և նրա կողմնակիցները ունակ չեն միավորելու ազգին, ուստի նրանք գնում են ոչնչացման ճանապարհով՝ գործելով «բաժանի՛ր, որ տիրես» հայտնի սկզբունքով: Նրանց գործողություններում չկա տրամաբանություն և իմաստ, միայն հույզեր են ու դատարկ խոստումներ:

Հավանաբար դուք նկատել եք, որ Փաշինյանի կողմնակիցների հետ հնարավոր չէ վիճել, անիմաստ է խոսել բարոյականության կամ խրատի մասին, հաճախ նրանք նույնիսկ չեն հասկանում, թե դա ինչ է կամ ինչի համար է դա իրենց պետք։ Հայաստանում, ի դեպ, ինչպես և ցանկացած այլ երկրում, այդպիսի մարդիկ շատ կան։ Այս մարդիկ իրենց զգում են դրության տերը, քանի որ իրենց առաջնորդն իրեն նույն կերպ է պահում։ Այժմ այլևս ամոթալի չէ տալ դատարկ խոստումներ, որոնք կատարում չեն պահանջում, հարկավոր չէ թաքցնել այն, որ քեզ ոչինչ չի հետաքրքրում, բացի սեփական բարեկեցությունից, կարելի է վիրավորել արցախցի հայրենակիցներին, վիրավորել նրանց, ովքեր չեն աջակցում իշխանությանը և այլն։ Առաջին հայացքից հեշտ է ապրել առանց բարոյականության ու սկզբունքների։ Բայց այդ կյանքը դատարկ է, ընդունակ չէ ապագա կերտելու։

Կան պնդումներ, թե Փաշինյանն ավելի մեծ աջակցություն ունի խոշոր քաղաքների սահմաններից դուրս գյուղերում, և որ այնտեղ ավելի քիչ են կրթված բնակիչները։ Ես սրա հետ կտրականապես համաձայն չեմ։ Այո՛, կրթությունը նշանակություն ունի, սակայն մարդու բարոյական ընտրությունը անհնար է չափել փոստային ինդեքսով կամ կրթության մակարդակով. առաջին հերթին խոսքը արժանապատվության և բարոյականության մասին է։ Քաղաքում նույնպես քիչ չեն նրանք, ովքեր անտարբեր են ազգի շահերի նկատմամբ կամ ծախվել են հանուն այսրոպեական շահերի, իսկ գյուղերում շատ կան ոչ անտարբեր, արժանապատիվ աշխատավորներ ու հայրենասեր մարդիկ։

Ամեն դեպքում իշխանությունների ակտիվ քարոզչության հետևանքով, որոնք փորձում են վերջնականապես ոչնչացնել համազգային արժեքները, այսօր հասարակությունը դեգրադացվում է։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում այժմ զանգվածաբար քրեական գործեր են սարքում այլակարծության համար, աշխատանքից ազատում են բարձր որակավորում ունեցող, հեղինակավոր մանկավարժների, որոնք չեն սատարում ներկայիս իշխանությանը։ Ակնհայտ է, որ սրանով գործող իշխանությունը ոչ թե ուժ է ցուցադրում, այլ իշխանությունը կորցնելու մոլագար վախ։

Ցավոք, նրանք կանգ չեն առնում միայն քարոզչական ճառերի վրա։ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխվել է «Հայաստանի պատմության»։ Իշխանությունները դա բացատրեցին պատմական կրթությունը պետականության գաղափարի հետ կապելու ձգտմամբ՝ նրա միջից հանելով Արևմտյան Հայաստանի պատմությունը, թողնելով միայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում (որը կազմում է պատմական Հայաստանի ընդհանուր տարածքի մեկ տասներկուերորդից պակաս մասը)։ Եթե ​​սկզբում ամեն ինչ արվում էր թուրք և ադրբեջանցի վերահսկիչների (կուրատոր) թելադրանքով, ապա այժմ դա ներկայիս իշխանությունների սեփական գաղափարախոսությունն է, որը, նրանց կարծիքով, թույլ կտա Փաշինյանին ու նրա կամակատարներին հնարավորինս երկար մնալ իշխանության մեջ։ Սա իսկապես շատ տագնապալից է, քանի որ հռչակված «Իրական Հայաստան» անվանումով ապազգային գաղափարի վրա ծրագրում են դաստիարակել երիտասարդության հաջորդ սերունդներին։ Անկասկած, դա չի կարելի դա թույլ տալ:

Երեխաների կրթության համար պատասխանատվությունը ընտանիքի վրա է։ Պատասխանը չպետք է սահմանափակվի միայն վրդովմունքով։ Երեխաների հետ պետք է կարդալ Րաֆֆի և Մուրացան, Սերո Խանզադյան և Դերենիկ Դեմիրճյան, պատմել ողբերգությունների ու հաղթանակների, Արևմտյան և Արևելյան Հայաստանների մշակույթի, սփյուռքի, եկեղեցու, գիտության և արվեստի մարդկանց մասին։ Պատմական հիշողությունն ապրում է ոչ միայն դպրոցական դասագրքերում։ Այն ապրում է տնային գրադարանում, լեզվի մեջ, որով խոսում են երեխայի հետ, եկեղեցի գնալով, նախապապի անվան մեջ, որի պատմությունը ընտանիքը թույլ չի տվել մոռանալ։

Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը մեկ անգամ չէ որ ծանր ժամանակներ է ապրել։ Յուրաքանչյուր անգամ ազգն իր մեջ ուժ է գտել վերականգնվելու։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մենք կկարողանանք հաղթահարել այս ողբերգական շրջանը և վերադառնալ զարգացմանն ու բարգավաճմանը։ Բայց թե որքան խոր կներթափանցի մեր մեջ հակազգային քարոզչությունը, որքան երկար ժամանակ Հայաստանը կկառավարեն ազգային շահերը կործանողներն ու դավաճանները, կախված է մեզնից ու ձեզնից։ Առանց չափազանցության՝ յուրաքանչյուր հայից։

Մենք իրավունք չունենք հաշտվելու ընթացիկ իրավիճակի հետ։ Եթե հնարավորություն չկա բացահայտ պայքարելու, ապա պետք է գործել «փափուկ ուժի» սկզբունքով՝ թույլ չտալով ներկայիս իշխանությանը իրեն լեգիտիմ զգալու։ Համոզված եմ, որ առողջ բանականությունը, վերջիվերջո, կգերակշռի,  միասին մենք կարող ենք բեկել իրավիճակը։ Ամբողջ աշխարհի հայերը կկարողանան կրկին հպարտանալ իրենց երկրով, պատմությամբ և այն ժառանգությամբ, որ մենք տվել ենք աշխարհին։

Հրանտ Ագոսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ