Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության վերաբերյալ որոշմանն աջակցելու համար։ Մենք դա դիտարկում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենբաշիում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Ադրբեջանը նաև պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և նույն տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը», — ընդգծել է պետության ղեկավարը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk