Իրանը և հուսիթները ակտիվացրել են հարձակումները Մերձավոր Արևելքում. WSJ
ՄիջազգայինԻրանը և հուսիթները ակտիվացրել են հարձակումները Մերձավոր Արևելքում: Կատարի ափերի մոտ հարձակման է ենթարկվել նավթ և քիմիական արտադրանք տեղափոխող ևս մեկ տանկեր, որի հետևանքով կան զոհեր, հաղորդում է Wall Street Journal-ը։
Գիշերը Հորմուզի նեղուցում տեղի են ունեցել ևս մի քանի պայթյուններ, որոնք հարվածել են Իրանի կողմից չթույլատրված երթուղով երթևեկող տանկերներին։
Միևնույն ժամանակ, հուսիթները շարունակում են իրենց հարձակումը Եմենում, և արդեն երրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցնում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին։ «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա հարվածները ոչնչացրել են առնվազն երկու ինքնաթիռ, իսկ տասնյակ չվերթներ չեղարկվել կամ վերահասցեագրվել են։
«Անսար Ալլահը» նաեւ հարվածել է SAUDI ARAMCO նավթավերամշակման գործարանին։
