ՍԻՄ կուսակցության Նախագահության նիստ
ՍԻՄ-ՀայտարարություններՍԻՄ կուսակցության Նախագահության նիստի
(2026թ. սեպտեմբերի 25-ի)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
2026թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Նախագահության նիստ: Նիստը վարում էր կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նիստին ներկա էին Նախագահության 8 անդամներ:
Կուսակցության նախագահը հանդես եկավ զեկույցով եւ առաջարկեց 2026թ. հոկտեմբերի 22-ին անցկացնել կուսակցության հերթական` 29-րդ համաժողովը:
ՈՐՈՇԵՑԻՆ (միաձայն).
- 2026թ. հոկտեմբերի 22-ին անցկացնել ՍԻՄ կուսակցության համաժողով: Վայրը` Երեւան, Թբիլիսյան խճքուղի 21/4, սկիզբը` ժ.12-ին:
- Համաժողովի օրակարգը`
ա) Նախագահության հաշվետվությունը.
բ) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.
գ) կուսակցության Նախագահի եւ նրա տեղակալի ընտրությունը:
ՍԻՄ կուսակցության նախագահ `
Հայկ Բաբուխանյան
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
