Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը

Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան

Ներքաղաքական

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի վերջին հայտարարությունն առ այն, որ իրենց քաղաքական թիմը չի ճանաչում Ղրիմը Ռուսատանի կազմում, մնում է «Իրավունք»-ի դիտակետում: Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

— Oրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն իր հարցազրույցում նշեց, որ Ղրիմն իրենք չեն ճանաչում Ռուսաստանի կազմում։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։

— Աննա Գրիգորյանը, բնականաբար, մեր խմբակցությունից չէ։ Մենք այդ մասով քննարկումներ պետք է ունենանք խմբակցությունում՝ հասկանալու համար ընդհանուր դիրքորոշումը։

— Պարոն Դավթյան, իսկ որպես անհատ պատգամավոր, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

— Անհատ պատգամավոր չկա: Ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ: Անհատ պատգամավորի կարգավիճակ քաղաքական դիրքորոշման առում գոյություն չունի, հետեւաբար, այս պահին կխուսափեմ այդ հարցի պատասխանից։

— Իսկ վերոնշյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում ե՞րբ կունենա Ձեր խմբակցությունը, քննարկումներ պատրաստվո՞ւմ են այդ հարցի շուրջ։

— Դե, այդ հարցը, այս պահին օրակարգային չէ: Հիմա օրակարգում շատ ավելի կարեւոր հարցեր կան՝ եկեղեցու դեմ տարվող արշավն իշխանության կողմից: Դրան գումարած նաեւ Սյունիքում տեղի ունեցածը: Վերջին օրերին, տեղի ունեցածի մասով կա լուրջ օրակարգ: Ինչպես նաեւ խաղաղության օրակարգ կա: Մի խոսքով, բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ։

— Իսկ Սյունիքի դեպքի հետ կապված, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը եւ ի՞նչ պետք է արվի հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

— Նախ պետք է՝ կոնկրետ քրեաիրավական հետեւանք կրի սույն անձը, ով կրակել է մեր համաքաղաքացու վրա։ Երկրորդը՝ պետք է լինեն հստակ հարցեր, որոնք կապված են սահմանային անվտանգության հետ՝ թե ինչպե՞ս է ստացվել, որ նախ՝ ԱԱԾ-ն շուտ է իմացել դրա մասին եւ չի իրականացել համապատասխան անվտանգային գործողություններ սահմանամերձ գյուղերում։ Ինչու տեղյակ չի պահել ժողովրդին կամ ինչու այնտեղ ավելի չի ուժեղացել ծառայությունը։ Եվ այդ մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ արդեն դեպքը տեղի է ունեցել: Այսինքն՝ ըստ էության, սա մեզ համար շատ լուրջ պրոբլեմ է: Կարող ենք ենթադրել նաեւ, որ ադրբեջանական կողմն իրականացրել է սահմանային հատվածներում մեր թույլ կողմերի ուսումնասիրություն, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, որ հենց Սյունիքում է տեղի ունենում ապօրինի սահմանանցում։

— Հետեւապես, որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, ի՞նչ առաջարկ ունեք, ի՞նչ եք պատրաստում անել, նախաձեռնել։

— Այստեղ ավելի շատ իշխանության անելիքն է ու պրոբլեմների լուծումն իրենք պետք է առաջարկեն: Մենք, ընդդիմադիր ուժ լինելով, չունենք այդ լծակները, գործողություններ իրականացնելու՝ կոնկրե՛տ այդ հարցի վերաբերյալ: Մենք արդեն հայտնում ենք մեր դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է մնացած պրոցեսներին, դրանք արդեն իշխանությանն ուղղված հարցեր են, որովհետեւ դա իրենց բացթողումներն են՝ այն ամենը, ինչը կատարվում է երկրի հետ՝ անվտանգային, սահմանային, Հայաստան-Ադրբեջան հարաբերության հարցեր եւ այլն: Այսինքն՝ մենք շատ մեծ խնդիրներ ունենք, ու այդ բոլոր հարցերի «գլխավոր դերերում» այսօրվա իշխանությունն է: Մենք ուղղակի փորձելու ենք առաջինը հնարավորության դեպքում չեզոքացնել Հայաստանի դեմ վտանգվող գործողությունները, որն արվում է, եւ փորձելու ենք այդ մասով նաեւ ունենալ հետագա քաղաքական զարգացումներ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված