ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում

Տնտեսություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2026 թվականի օգոստոսին կազմել է 314 196 ՀՀ դրամ։ Ոլորտային դիտարկմամբ ցուցանիշն ամենաբարձրը եղել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 850 954 ՀՀ դրամ:

 

Հաջորդել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 789 804 ՀՀ դրամ: 3-րդ տեղում հանքարդյունաբերության ոլորտն է՝ 590 208 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 

Հաջորդում են պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 413 846 ՀՀ դրամ, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը՝ 395 398 ՀՀ դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտը՝ 392 496 ՀՀ դրամ, փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտը՝ 376 563 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։ 

 

Ամենացածր մակարդակը գրանցվել է կրթության (178 887 ՀՀ դրամ), կացության ու հանրային սննդի կազմակերպման (165 472 ՀՀ դրամ) և սպասարկման այլ ծառայությունների (161 973 ՀՀ դրամ) ոլորտներում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ