Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Հայաստանի հավաքական հրավիրված եւ հրավերը մերժած ֆուտբոլիստների մասին։
«Լուկաս Սելարայանը այստեղ չի մեծացել, մեր հողն ու ջուրը չի տեսել, բայց ունի հայկական գենետիկա, արյուն, որի համար նա իր պարտքն արդեն կատարել է։ Առաջին անգամ, երբ հրավիրվեց, նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեր, բայց պարտավորություն զգաց, ու այդ «ջիգյարը» նրան բերեց այստեղ։ Նա եկավ ու ինչքան կարողացավ՝ օգնեց հավաքականին։
Վերջում շատ անկեղծ ասաց. «Մարզիչ ջան, ես էլ ի վիճակի չեմ: Տարիքս, ընտանեկան խնդիրներն ու այդքան թռիչքներն արդեն թույլ չեն տալիս, որ օգնեմ այնպես, ինչպես օգնել եմ»։ Մենք իրար հասկացանք: Թեև ես այլ կարծիք ունեի ու գիտեի, որ նա դեռ կարող է օգնել, բայց չեմ կարող մեղադրել նրան: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել Լուկասին՝ իր անցկացրած խաղերի ու ազգային հավաքականին նվիրվածության համար»,-նշել է Հայաստանի ընտրանու մարզիչն ու հավելել` մնացած ֆուտբոլիստների դեպքում, որեւէ հիմնավորում իր համար ընդունելի չեն, քանի որ հավաքականը պետք է վեր լինի ամեն ինչից ու համապատասխան վերաբերմունքի արժանանա։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk