«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին.
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Տեներիֆեի» կազմում իր նորամուտը նշել է գոլով։ Սեգունդայի 8-րդ տուրում «Կորդոբայի» դեմ կայացած արտագնա խաղում հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին, իսկ 68-րդ րոպեին աչքի է ընկել գոլով։
AS պարբերականը անդրադարձել է Ռանոսի ցուցադրած խաղին.
«Կորդոբայում «Տեներիֆեի» կրած պարտության մեջ կային նաև դրական դրվագներ։ Օրինակ՝ վերջապես կայացավ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի նորամուտը թիմի կազմում, ընդ որում՝ այն նշանավորվեց գոլով։ Խաղադաշտ մտնելուց ընդամենը 11 րոպե անց Ռանոսը տուգանային հրապարակից կատարած վստահ հարվածով հաշիվը դարձրեց 2:2»,- գրում է պարբերականը։
AS-ի հոդվածում մեջբերվում են նաև «Տեներիֆեի» գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի խոսքերը հայ ֆուտբոլիստի վերաբերյալ․
«Նա խփեց իր գոլը։ Ռանոսը հենց դրա համար էլ խաղադաշտում է՝ նա պետք է մոտ լինի մրցակցի դարպասին»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
