⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով

Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն՝ կարմրուկի բռնկման հետ կապված։ Այդ մասին հետևում է նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլի գործադիր հրամանագրից, որը մեջբերում է Reuters գործակալությունը։

«Երկուշաբթի Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է արտակարգ դրություն՝ շարունակվող կարմրուկի բռնկման հետ կապված», — ասվում է գործադիր հրամանագրում:

 

Նշվում է, որ ընթացիկ տարում այնտեղ գրանցվել է հիվանդության 108 դեպք։ Հուլիսի 15-ից ի վեր Նյու Յորքի 18 շրջաններում հայտնաբերվել է կարմրուկի 92 դեպք։ Միաժամանակ հարևան Փենսիլվանիայում արձանագրվել է 977 դեպք, որոնց զգալի մասը բաժին է ընկել գյուղական շրջաններին, որոնք գտնվում են Նյու Յորքի հետ սահմանին։

Նահանգապետի կարգադրությունը նաև նախատեսում է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ յուրաքանչյուր պատվաստման մասին տվյալները 72 ժամվա ընթացքում մուտքագրել նահանգի կամ Նյու Յորք քաղաքի իմունիզացիայի ռեգիստրներ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ