Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա
ՄիջազգայինՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա։
Այս մասին ասվում է Մեքքայի դաշինքի ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի այսօր Ռիադում կայացած նիստից հետո տարածված հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «հանձնաժողովը որոշել է անհապաղ սկսել կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ համակարգված զինված ուժեր և ռազմական կարողություններ ապահովելու, ինչպես նաև դրանց արագ տեղակայումն ապահովելու համար»։
Ինչպես երևում է, Թուրքիան թույլ է տալիս ևս մեկ ռազմավարական սխալ, որն իր համար ավելի ճակատագրական է, քան Սիրիան։
Հուլիսի կեսերից վերսկսվել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարամետ բանակի միջև դիմակայությունը։ Այդ ժամանակվանից ի վեր հուսիները գրավել են Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
