«Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է
Մամուլի տեսություն«Հրապարակ»-ը գրում է.
«Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է, որի մասին պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը միտումնավոր լռում են։ Այս հիվանդանոցում է արդեն մի քանի օր պառկած 38-ամյա կինը, որին երեկ վիրահատել են, բայց նրան եւս մի քանի վիրահատություն է սպասվում, որ ոտքը փրկեն անդամահատվելուց։ Իշխանությունն ինչպես ադրբեջանցի զինյալի ներթափանցումն էր թաքցրել, նույնկերպ փորձում է թաքցնել հանցագործին հերոսաբար դիմադրած կնոջ առողջական վիճակը՝ ներկայացնելով, թե կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Մինչդեռ երեկվա դրությամբ երեք վիրահատություն էր պլանավորված, Անիի ոտքը մինչեւ ծունկը փշրված է, մեծ քանակությամբ փշրված ոսկորներ են հեռացրել․ անգամ քննարկվել է ոտքի ոսկրի իմպլանտ տեղադրելու հարցը»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk